.
2025թ., Դեկտեմբերի 2

Դատավորներ 3․12-30                                                                 Երեքշաբթի   |   Դեկտեմբեր 2

 

 

Երբ Իսրայելի որդիներն աղաղակեցին Տիրոջը, Տերը նրանց համար առաջ բերեց մի փրկիչ ․․․ Ավոդին, որը ձախլիկ էր.․․: Դատ․ 3․15

 

ՁԱԽԼԻԿ

 

«Ես ուզում էի տարբերվող լինել, բայց ամբողջ եկեղեցու ծանրությունը կրում էի ուսերիս վրա», - հիշում է հովիվ Էլիոթ Գրուդեմը։ Նա հպարտանում էր իր ծխական համայնքի ինքնաբավությամբ, մինչդեռ իրականում ինքն էր «գաղտնի ֆինանսական փրկիչը», ով  շատ ծախսեր հոգում էր իր սեփական գրպանից։

Մի օր Էլիոթի առաջնորդն ասաց նրան. «Բնական լինելու համար գերբնական քաջություն է պետք»։ Երիտասարդ հովիվը լսեց, հաղթահարեց իր հպարտությունը և ընդունեց, որ իր եկեղեցին ֆինանսապես կայուն չէ։ Նա ամենակարող հովիվ չէր և իրական օգնության կարիք ուներ Աստծուց։

Դատավորների գահակալության տարիներին Աստծո ժողովուրդը հաճախ տառապում էր թշնամու ներխուժումներից (Դատ․ 3․12-14): Տերը հաճախ ուղարկում էր հասարակ մարդկանց՝ Իսրայելը փրկելու համար: Օրինակ՝ մի անգամ Նա «նրանց համար առաջ բերեց մի փրկիչ ․․․ Ավոդին, որը ձախլիկ էր» (հ․ 15): Ձախլիկություն՝ կասկածելի մի հատկանիշ:

Այնուամենայնիվ, Ավոդը վստահեց Աստծուն և փրկեց Իսրայելին իր ձախ ձեռքի օգնությամբ։ Նա զինվեց փոքրիկ սրով, որը թաքցրեց իր աջ ազդրի վրա, իսկ աջլիկներն իրենց զենքերը կրում էին ձախ կողմում։ Պահակների կողքով անցնելով՝ Ավոդը սպանեց մովաբացիների թագավորին՝ այդպիսով հաստատելով ութսուն տարվա խաղաղություն (հ․ 30):

Բնական լինելու քաջությունը գալիս է գերբնական Աստծուց: Նրա զորությունը հնարավորություն տվեց Ավոդին ձախ ձեռքով ազատագրել Իսրայելը: Նույն զորությունը գործում է մեր կյանքում նաև այսօր: Եկե՛ք վստահենք Աստծուն, և Նա կանի ավելին, քան մենք կարող ենք պատկերացնել (Եփես. 3․20):

 

Կյանքի ո՞ր ոլորտներում ենք զգում, որ մեր բնական կարողությունները բավարար չեն։ Ի՞նչ է նշանակում ամբողջ սրտով վստահել Աստծուն մեր բնածին շնորհներն ու առանձնահատկությունները և թույլ տալ, որ Նա առաջնորդի։

 

Աղոթք – Տե՛ր, մենք ամեն օր Քո կարիքն ունենք։ Թող Քո գերբնական սերն ու զորությունը դրսևորվեն մեր բնական կյանքում։ Ամեն:




Աստվածաշունչը մեկ տարում      |      Եզեկիել 42-44, Ա Հովհաննես 1