.
2025թ., Դեկտեմբերի 4

Ա Տիմոթեոսին 2․1-7                                                                    Հինգշաբթի   |   Դեկտեմբեր 4

 

 

(Աստված) կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և ճշմարտության ճանաչմանը հասնեն։ Ա Տիմ․ 2․4

 

ԴՈՒ ՊԵՏՔ ԵՍ ԱՍՏԾՈՒՆ

 

Իմ դասարանում մի քանի մարզիկ տղաներ կային։ Անկախ նրանից, թե ինչ խաղ էինք խաղում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ, նրանց միշտ առաջինն էին ընտրում։ Եվ կային նաև ինձ նման աշակերտներ, ովքեր ավելի շատ ոգևորություն ունեին, քան կարողություն, և սովորաբար վերջինն էինք ընտրվում և խաղում որպես դարպասապահ կամ պաշտպան։ Այո՛, խաղի մեջ էինք, բայց ոչ «ընտրյալ»։

Ի ուրախություն մեզ՝ Աստված նման մոտեցում չի ցուցաբերում իր զավակների նկատմամբ։ Աղոթքի կարևորության մասին խոսելիս (Ա Տիմ․ 2․1)՝ Պողոս առաքյալը հիշեցնում է Տիմոթեոսին, որ Աստված «կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության ճանաչմանը» (հ․ 2-4): Չնայած բոլորը չէ, որ արձագանքում են Աստծո փրկության առաջարկին, Նա ցանկանում է բոլորին տեսնել Իր թագավորությունում: Պողոսը հաստատում է սա, երբ ասում է, որ Հիսուսը մահացավ խաչի վրա որպես «փրկագին» (հ․ 6):

Աստծո շնորհն առատ է բոլորի համար։ Նա չի նայում մեր արտաքինին, կարգավիճակին կամ տաղանդներին։ Նրա համար ո՛չ հրեա կա, ո՛չ էլ հույն, ո՛չ ծառա կա, ո՛չ էլ ազատ, ո՛չ արու կա, ո՛չ էլ էգ ․․․ (Գաղ․ 3․28)։ Նա ընտրեց մեզ Քրիստոսով՝ «աշխարհի ստեղծումից առաջ» (Եփես․ 1․4)։ Նա սիրում է մեզ և անունով է կանչում (Հովհ․ 10․3)։ Մենք իսկապես կարևոր եք Նրա համար՝ անկախ մեր ծագումից կամ մարզական հմտությունների մակարդակից։ Մի՞թե սա հրաշալի չէ։

 

Ի՞նչն է խանգարում մեզ իրապես հավատալ, որ Աստված ցանկանում է, որ Իր Թագավորության մաս կազմենք։ 

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ Դու կամենում ես բոլոր մարդկանց փրկությունը։ Շնորհակալ եմ, որ փրկված եմ։ Ամեն:







Աստվածաշունչը մեկ տարում      |      Եզեկիել 47-48, Ա Հովհաննես 3