.
2025թ., Դեկտեմբերի 6

Ծնունդ 16. 5-13                                                                                   Շաբաթ   |   Դեկտեմբեր 6

 

 

«Դու իմ տեսիլքի Աստվածն ես»։ Ծն․ 16․13

 

ԱՍՏՎԱԾ ՏԵՍՆՈՒՄ Է ԻՆՁ

 

Ջուլիայի կյանքը կտրուկ փոխվեց այն օրից, երբ նրա ամուսինը կաթվածահար եղավ։ Նա ստիպված էր օգնել ամուսնուն նույնիսկ ամենապարզ գործերում և հանդուրժել նրա հուզական պոռթկումները։ Այսպես անցավ տասնյոթ տարի, և մի օր վիճակն ավելի վատացավ, Ջուլիան ընկավ խոր ընկճախտի մեջ։ «Թվում էր՝ կորցնում եմ հավատս, – պատմում է նա։ – Ես այլևս չէի տեսնում Աստծուն և չէի զգում Նրա ներկայությունը»։

Սակայն այսօր, հետ նայելով՝ Ջուլիան հավատում է, որ այդ ընթացքում Աստված տեսել է իրեն և իր հետ է եղել ամբողջ ընթացքում: Տիրոջ ողորմությամբ Ջուլիայի ամուսինը ստացավ անվճար տնային խնամք և բուժում, իսկ սոցիալական աշխատողներն օգնեցին նրան՝ հաղթահարել  հուզական խնդիրները։ 

Սարայի աղախին Հագարի պատմության մեջ Տերը նույնպես հանդես եկավ որպես «տեսնող Աստված»։ Դաժան վերաբերմունքի պատճառով նա փախավ անապատ (Ծննդ. 16․6): Այնտեղ՝ «ջրի աղբյուրի մոտ», «Տիրոջ հրեշտակը» գտավ նրան (հ․ 7): Նա Հագարին ասաց, որ վերադառնա իր տիրուհու մոտ (հ․ 9) և վստահեցրեց նրան, որ կօրհնի։ Հագարը խոնարհ էր, և Աստված հոգ էր տանում նրա բարեկեցության մասին։ Երախտապարտ լինելով՝ Հագարը Տիրոջը նոր անունով կոչեց. «Դու իմ տեսիլքի Աստվածն ես» (հ․ 13):

Աստված տեսնում է մեզ մեր դժվարությունների մեջ։ Մենք երբեք մենակ չենք։ Մեզ սիրող Երկնային Հայրը գիտի մեր պայքարների մասին, և Նրան կարելի է վստահել։ Եկե՛ք դիմենք Նրան օգնության համար, և Նա կբարձրացնի մեզ։

 

Ե՞րբ իրապես հասկացանք, որ Աստված տեսնում է և գիտի մեր կարիքները։

Ինչպե՞ս է սա օգնում մեզ մեր ներկայիս փորձությունների մեջ։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ տեսնում ես, թե ինչերի միջով եմ անցնում և օրհնում ես Քո ներկայությամբ: Ամեն:






Աստվածաշունչը մեկ տարում      |     Դանիել 3-4, Ա Հովհաննես 5