.
2025թ., Դեկտեմբերի 7

Դանիել 9. 4-6, 15-19                                                                          Կիրակի   |   Դեկտեմբեր 7

 

 

Եվ արդ, ո՛վ մեր Աստված, լսի՛ր քո ծառայի աղոթքն ու նրա աղաչանքը․․․: Դան․ 9․17 

 

ԱՂՈԹԵ՛Ք ՁԵՐ ՍՐՏՈՒՄ ԵՂԱԾԻ ՄԱՍԻՆ

 

Բրենդան ու Էդը նստեցին մեքենան ու սկսեցին սովորական հինգշաբթի օրվա իրենց զրույցը։ «Որտե՞ղ կցանկանայիր ճաշել»։ «Օ՜, Էդ, ինձ համար միևնույնն է։ Կարևորը քեզ հետ լինեմ»։ Էդն արդեն այս ամենի միջով անցել էր և առաջարկեց վերջին անգամ այցելած վայրը, սակայն Բրենդան ասաց։ «Ո՛չ։ բացի այնտեղից»։ «Իսկ որտե՞ղ», - հարցրեց Էդը։ Բրենդան պայծառ ժպտաց։ «Ուր որ ասես, սիրելի՛ս»։

Սա հումորային սքեթչի կատարյալ սյուժե է, զվարճալի միայն այն դեպքում, եթե մենք ինքներս չենք մասնակցում դրան։

Երբեմն նման իրավիճակ լինում է նաև մեր աղոթքի կյանքում։ Մենք աղոթում ենք անորոշ և անփույթ։ Եվ երբ Աստված մեզ ինչ-որ բան է տալիս Իր ազատ կամքով, մենք սկսում ենք բողոքել. «Տե՛ր, միայն ոչ սա»։ Իսկ Դանիելը նման կերպ չէր մոտենում Աստծուն․ նա համարձակորեն ասում էր այն ամենը, ինչ կար իր սրտում։ Մի օր, երբ աղոթում էր, սկզբում նա խոստովանեց իր ժողովրդի մեղքը. «Մենք մեղանչեցինք և անօրենություն գործեցինք» (Դան. 9․5), ապա ներկայացրեց իր խնդրանքը. «Ո՛վ մեր Աստված, լսի՛ր քո ծառայի աղոթքն ու նրա աղաչանքը» (հ․ 17)։ «Ո՛վ Տեր, լսի՛ր. ո՛վ Տեր, ների՛ր.  ո՛վ Տեր, ակա՛նջ դիր և կատարի՛ր» (հ․19)։ Աստված ոչնչով պարտական չէր Դանիելին, բայց նա հավատում էր Արարչի «մեծ ողորմությանը» (հ․ 18), և, հետևաբար, ազատորեն բացեց Նրա առջև իր սրտի ցանկությունները։

Քրիստոսի պես աղոթելը, «բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես Դու» (Մատթ․ 26․39) ճիշտ է և բարի։ Սակայն Երկնային Հայրը նաև ցանկանում է լսել մեր սրտի ցանկությունները։ Նա գնահատում է մեր համարձակությունը, երբ մենք Նրան ենք մոտենում զղջումով։ Այսպիսով, քաջալերվե՛նք, աղոթե՛նք մեզ անհանգստացնող ամեն ինչի համար և վստահե՛նք Աստծո մեծ ողորմությանը։

 

Որքանո՞վ են մեր աղոթքները նման Դանիելի աղոթքներին։ Արդյո՞ք նախքան խնդրանքներով Աստծուն դիմելը, խոստովանում ենք մեր մեղքերն ու սխալները: 

 

Աղոթք – Տե՛ր, լսի՛ր քո ծառայի աղոթքը և Քո ողորմությամբ առաջնորդի՛ր։ Ամեն:




Աստվածաշունչը մեկ տարում      |     Դանիել 5-7, Բ Հովհաննես