Բ Օրենք 24. 17-22 Երկուշաբթի | Դեկտեմբեր 8
Երբ քո արտում հնձես քո հունձը և այնտեղ մոռանաս մի խուրձ, չվերադառնաս այն վերցնելու համար. դա թող լինի օտարականին, որբին և որբևայրուն․․․: Բ Օր․ 24․19
ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՏԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
Մի քանի տարի առաջ մեր եկեղեցին ընդունեց փախստականների, ովքեր լքել էին իրենց երկիրը պետական հեղաշրջումից հետո: Ընտանիքները հասցրել էին վերցնել այն, ինչ կարող էր տեղավորվել մեկ փոքրիկ պայուսակի մեջ: Մեր եկեղեցու անդամները հյուրընկալ ձևով բացեցին իրենց դռները նրանց առաջ: Եվ նույնիսկ նրանք, ովքեր ազատ տեղ չունեին, ջանում էին կազմակերպել նրանց կեցության հարցերը:
Իսրայելացիներին ավետյաց երկիր տանելուց առաջ Աստված բազմիցս պատվիրել էր նրանց լինել հյուրընկալ և առատաձեռն։ Որպես հողագործներ՝ նրանք հասկանում էին բերքահավաքի կարևորությունը։ Այդ օրերին հացահատիկի յուրաքանչյուր գլուխ պետք է գանձվեր՝ մինչև հաջորդ տարի գոյատևելու համար։ Սակայն Տերը պատվիրել էր իսրայելացիներին չվերադառնալ դաշտում թողած խուրձը վերցնելու։ «Թող լինի օտարականին, որբին և որբևայրուն», - պատվիրել էր Նա (Բ Օր․ 24․19)։ Առատաձեռնություն պետք էր դրսևորել ոչ թե ավելցուկի դեպքում, այլ սրտից՝ վստահելով Աստծո հոգատարությանը, «որպեսզի քո Տեր Աստվածն օրհնի քեզ քո ձեռնարկած բոլոր գործերում» (հ․ 19)։
Առատաձեռն և հյուրընկալ լինելու պատվիրանին ուղեկցում էր այն հիշեցումը, որ իսրայելացիներն իրենք ստրուկներ էին Եգիպտոսում (հ․ 22): Հնարավոր է, մենք չենք ապրել նման ճնշման տակ, բայց բոլորս էլ ծանոթ ենք կարիքի և օտարացման հասկացություններին: Օգտակար է նաև հիշել ամենասարսափելի, մեղավոր ստրկությունը, որից Տերն ազատեց մեզ. «Երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ» (Հռ․ 5․8):
Ամեն հյուրասիրություն և առատաձեռնություն, անկախ նրանից՝ մենք այն տալիս ենք, թե ստանում, մեզ հիշեցնում է մեր առատաձեռն Աստծո և Նրա անպատմելի պարգևի մասին։ (Բ Կորնթ. 9․15):
Ինչպե՞ս է Տերը ցույց տվել Իր առատաձեռնությունը մեր նկատմամբ։
Ինչպե՞ս կարող ենք հետևել Նրա օրինակին այսօր։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր ինձ գիտակցել, թե որքան մեծ է այն, ինչ տվել ես ինձ Քո Որդու միջոցով։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Դանիել 8-10, Գ Հովհաննես