.
2025թ., Դեկտեմբերի 10

Հոբ 38․1-7                                                                                  Չորեքշաբթի  |   Դեկտեմբեր 10

 

 

Երբ ես դնում էի երկրի հիմքերը, որտե՞ղ էիր. իմացրո՛ւ ինձ, եթե հասկացողություն ունես։ Հոբ 38․4

 

ԱՍՏԾՈ ԳՈՐԾԸ

 

Հովիվ Ջոզեֆի մեջքը բանտում ստացած ծեծից հետո դեռ ցավում էր։ Հնդկաստանի այն շրջանում, որտեղ նա ապրում էր, իշխանությունները դաժանորեն հալածում էին քրիստոնյաներին։ Բանտարկություններից մեկի ընթացքում պահակները նրան անողոք ծեծի էին ենթարկել փայտե ձողերով։ Այսօր հովիվ Ջոզեֆը գաղտնի կերպով իր ծառայությունն է իրականացնում՝ վախենալով հետագա հալածանքներից։ «Ես ոգեշնչված եմ Հոբով,- ասում է նա,- արդար և աստվածավախ մարդ, ով շատ տառապեց, բայց անսասան մնաց իր հավատքի մեջ»։

Հոբի պատմությունն իսկապես վկայում է մեծ հավատքի մասին՝ չնայած տառապանքներին, ինչպես նաև անհաղթահարելի հանգամանքների առջև թուլությանն ու վախին։ Հոբը երկար քննարկեց իր վիշտն ընկերների հետ՝ չկարողանալով հասկանալ, թե ինչ է անում Աստված։ Բայց հետո Տերն Ինքը դիմեց նրան և ասաց. «Ո՞վ է դա, որ խորհուրդը նսեմացնում է անիմաստ խոսքերով» (Հոբ 38․2)։ Հանկարծ տեսարանը լցվում է հավերժական և ամենակարող Արարչի անսահման ներկայությամբ։ «Երբ ես դնում էի երկրի հիմքերը, որտե՞ղ էիր», - հարցնում է Աստված Հոբին։ «Իմացրո՛ւ ինձ, եթե հասկացողություն ունես» (հ․ 4)։

Այս հարցն արթնացնում է երկյուղածություն և լցնում մեր միտքն Աստծո անսահման զորության և իմաստության զգացումով։ Տիեզերքի պատմության մեջ մեր կյանքերը փոքրիկ կետեր են։ Այնուամենայնիվ, Տերն ուղղակիորեն դիմեց Հոբին՝ ցույց տալու ուշադրությունն Իր ստեղծած յուրաքանչյուր մարդու նկատմամբ։

Մենք պատկանում ենք Նրան, ով դրեց երկրի հիմքերը։ Նա է վերահսկում ամեն ինչ, այդ թվում՝ մեր առջև ծառացած թվացյալ անհաղթահարելի դժվարությունները։ Սա այն հույսն է, որը հովիվ Ջոզեֆը կիսում է իր եկեղեցու հետ։ «Սա Աստծո գործն է, - ասում է նա, - և ոչ ոք չի կարող այն կանգնեցնել»։

 

Ի՞նչ դժվարությունների առջև եք կանգնած այս պահին։ Ինչպե՞ս են Աստծո հարցերը՝ ուղղված Հոբին, փոխում մեր վերաբերմունքը դժվար իրավիճակների նկատմամբ։

 

Աղոթք – Սիրելի՛ Հայր, իմ կյանքն ամբողջությամբ Քո ձեռքերում է։ Տո՛ւր ինձ քաջություն, քանզի Դու՝ աշխարհի Արարիչը և ինձ Ստեղծողը, միշտ իմ կողքին ես։ Ամեն:




Աստվածաշունչը մեկ տարում      |    Ովսեե 1-4, Հայտնություն 1