.
2025թ., Դեկտեմբերի 11

Կողոսացիներին 3. 12-17                                                           Հինգշաբթի   |   Դեկտեմբեր 11

 

 

Ուրեմն, ինչպես Աստծու ընտրյալներ՝ սրբեր ու սիրելիներ, հագե՛ք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն․․․: Կող․ 3․12

 

ՔՐԻՍՏՈՍԻ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆԸ

 

Մի տարեց տղամարդ փողոցով վազելիս տեսավ մի անօթևան տղամարդու, ով նստած էր մայթեզրին։ Տղամարդու առաջ դրված էին մեկ զույգ հին կոշիկներ և փոքր տախտակ, որի վրա գրված էր օգնության խնդրանք:  Իմանալով, որ նա նույն չափի կոշիկներ է հագնում ինչ ինքը, հանեց իր կոշիկներն ու գուլպաները և տվեց դրանք աղքատ մարդուն, ապա ոտաբոբիկ քայլեց տուն։ Բայց նախքան դա անելը, նա ասաց. «Տերը շատ բարի է եղել իմ նկատմամբ։ Նա օրհնել է ինձ իմ ամբողջ կյանքում։ Այնպես որ, ես զգում եմ, որ պետք է օրհնեմ այս մարդուն»։

Ճիշտ այնպես, ինչպես այս մարդը ողորմություն ցուցաբերեց, քանի որ Աստված ողորմած էր նրա հանդեպ, այնպես էլ բոլոր հավատացյալները կոչված են հագնելու «ողորմություն» (Կող․ 3․12): Մենք կոչված ենք մեր բոլոր գործերը կատարելու «Տեր Հիսուսի անունո՛վ», այսինքն՝ որպես Նրա ներկայացուցիչներ (հ․ 17): Ողորմության հետ մեկտեղ՝ մենք պետք է նաև ցուցաբերենք «խոնարհություն, հեզություն, համբերատարություն» (հ․ 12): Հոգու պտուղն (Գաղ․ 5․22-23) աճում է մեզանում, քանի որ Աստծո Հոգին բնակվում է մեր մեջ, և այս պտուղը դրսևորում է Աստծո սերը մեր միջոցով ուրիշների նկատմամբ՝ կապելով այս բոլոր առաքինությունները «կատարելության կապի» մեջ (Կող․ 3․14):

Ինչպես մեր պատմության տարեց հերոսը, փորձե՛նք նկատել ողորմություն անելու հնարավորությունները՝ շնորհակալություն հայտնելով Աստծուն Նրա բարության համար, որը մենք ստացել ենք Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով (հ․ 17):

 

Ինչպե՞ս կարող ենք ողորմություն ցուցաբերել ուրիշների նկատմամբ այսօր։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր ինձ տեսնել այն հնարավորությունները, որոնց միջոցով կարող եմ տարածել Քո սերը։ Ես ուզում եմ ավելի նմանվել Քեզ։ Ամեն:





Աստվածաշունչը մեկ տարում      |    Ովսեե 5-8, Հայտնություն 2