Նեեմիա 8. 5-6, 8-12 Շաբաթ | Դեկտեմբեր 13
«․․․ մի՛ տրտմեք, որովհետև Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է»։ Նեեմ․ 8․10
ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԻՐՈՋ ՄԵՋ ԵՆ
Կանգնած հին պլաստիկե շշերից փորագրված անսովոր «արվեստի գործերի» շարքերում՝ քաղաքի թանգարաններից մեկի էքսկուրսավարը բացատրեց նման նյութերի օգտագործման տրամաբանությունը. «Մեր քաղաքը լուրջ դժվարությունների միջով է անցել, և մենք սովորել ենք գեղեցկություն և ուրախություն ստեղծել ձեռքի տակ եղածից։ Մենք չենք կենտրոնանում բացասականի վրա, այլ գնում ենք դեպի լավատեսությունը»։
Նեեմիան և աքսորից վերադարձած իսրայելացիները նույնպես դժվարությունների հանդիպեցին, բայց նրանք այդ դժվարությունները կրեցին Աստծո ուրախությամբ։ Երկար աքսորից հետո նրանք վերջապես կարողացան վերադառնալ Երուսաղեմ (Նեեմ․ 2․7-11): Սակայն, երբ նրանք սկսեցին վերակառուցել քաղաքի պարիսպը, հանդիպեցին հարևան ազգերի դիմադրությանը (Նեեմ․ 6): Սակայն շինարարության ավարտից և տոնի համար հավաքվելուց հետո տրամադրությունը մեղմացավ: Նրանք լաց էին լինում՝ լսելով Աստծո օրենքի խոսքերը (Նեեմ․ 8․9): Այնուհետև Նեեմիան հիշեցրեց իր ազգակիցներին, որ նրանք պետք է հիշեն Աստծուն, ով առաջնորդել էր իրենց բոլոր փորձությունների ժամանակ և սկսեն ուրախանալ Տիրոջով: «Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է», - ասաց նա (հ․ 10):
Աստծո վրա կենտրոնանալը կարող է մեզ ուրախություն և զորություն տալ, հատկապես, երբ հանգամանքները թվում են անհաղթահարելի: Աստծո ամենակարողությունը և Նրա կատարյալ բնավորությունը, որոնք բացահայտված են Աստվածաշնչում, կարող են նորոգել մեր միտքը, ներշնչել լավատեսություն և տալ մեզ այն դիմացկունությունը, որն անհրաժեշտ է խոչընդոտները հաղթահարելու համար:
Երբևէ եղե՞լ է, որ ուրախություն և զորություն գտնենք Աստծո մեջ։
Ինչպե՞ս կարող ենք պահպանել հաստատակամություն կյանքի բոլոր դժվար իրավիճակներում։
Աղոթք – Տե՛ր, երբ կյանքիս հանգամանքները մռայլ են, օգնի՛ր ինձ կենտրոնանալ Քեզ վրա։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Ովսեե 12-14, Հայտնություն 4