.
2025թ., Դեկտեմբերի 16

Մարկոս 9․42-48                                                                         Երեքշաբթի   |   Դեկտեմբեր 16

 

 

Եթե քո ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրի՛ր այն․․․ Մարկ․ 9․43

 

ՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳ ՄԵՂՔԵՐ

 

2024 թվականին Պլիմութի փողոցները դատարկվեցին։ Զինվորական բեռնատարը դանդաղորեն շարժվում էր դեպի նավահանգիստ՝ տեղափոխելով Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած և չպայթած կես տոննա քաշով ռումբ։ Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ շինարարության աշխատողն իր գործիքով հարվածեց հսկայական, ժանգոտած առարկայի։ Իշխանությունները հայտարարեցին արտակարգ դրություն և տարհանեցին 10,000 բնակչի։ Հետևանքները կարող էին չափազանց ծանր լինել, սակայն ամեն ինչ լավ ավարտվեց. ռումբն անվտանգ կերպով պայթեցվեց ծովում։

Երբեմն մենք մոռանում ենք, որ մեղքը մեզ համար ոչ պակաս վտանգավոր է, որքան մեր շրջապատի մարդկանց համար։ Տեր Հիսուսն ասաց, որ եթե մեկը գայթակղություն է առաջացնում հավատացյալների մեջ, «նրա համար ավելի լավ կլինի, եթե վզից մի աղացքար կախվի, ու նա ծովը գցվի» (Մարկ․ ​​9․42)։ Այնուհետև նա կոչ արեց մեզ վերացնել մեղքի պատճառները՝ դրա լրջությունը պատկերելով աչքերը, ձեռքերը և ոտքերը հեռացնելու փոխաբերությամբ (հ․ 43-48):

Սակայն, չնայած Տիրոջ նախազգուշացումը չափազանց լուրջ է, չպետք է հուսահատվել։ Մեղքն իսկապես վտանգավոր է և պետք է վերացվի, բայց հենց սա է Քրիստոսն անում մեզ համար։ Խաչի վրա բարձրանալով՝ Նա կրեց մեր գործած չարիքի պատիժը, և հիմա, Նրա Հոգու օգնությամբ, մենք կարող ենք դիմադրել մեղքի հետևանքներին մեր կյանքում։ Ինչպես գրել է Միքիա մարգարեն. «Մեր բոլոր մեղքերը դու կգցես ծովի խորքերը» (Միք․ 7․19):

 

Ինչպե՞ս են Քրիստոսի խոսքերն ազդում մեղքի լրջության մեր ընկալման վրա,  և ի՞նչ ազդեցություն է թողում մեզ վրա Միքիա մարգարեի խոսքերը։

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ Քո սերն ու արդարությունը միշտ ուղեկցում են ինձ։ Օգնի՛ր տեսնել մեղքի վտանգն իմ կյանքում և ուժ գտնել դիմակայելու համար։ Ամեն:





Աստվածաշունչը մեկ տարում      |    Ամովս 4-6, Հայտնություն 7