.
2025թ., Դեկտեմբերի 17

Եսայի 43․1-7                                                                            Չորեքշաբթի   |   Դեկտեմբեր 17

 

 

․․․ դու թանկագին ես իմ աչքին. պատիվ գտար, և ես սիրեցի քեզ։ Ես․ 43․4

 

ԹԱՆԿԱԳԻՆ ԱՍՏԾՈ ՀԱՄԱՐ

 

Տարիներ շարունակ մեր հին տան պատին մի նկար էր կախված։ Ոչ ոք ուշադրություն չէր դարձնում նկարին, մինչև մի օր այն ընկավ։ Եվ երբ նկարը տարան վերանորոգողի մոտ, պարզվեց, որ դա Ռեմբրանդտի վաղուց կորած «Մոգերի երկրպագությունը» գլուխգործոցն է։ Կարծիք կար, որ այս աշխատանքի միայն պատճեններն են պահպանվել, բայց հետո հայտնաբերվեց բնօրինակը։ Նկարի արժեքը հասավ մի քանի հարյուր միլիոն դոլարի։

Աստվածաշունչը ևս խոսում է չգնահատված և մոռացված գանձի մասին: Եսայի մարգարեն, Սուրբ Հոգուց ներշնչված, հայտարարեց, որ նույնիսկ եթե իսրայելացիները տարվեն օտար երկիր և ապրեն խղճալի պայմաններում, միևնույնն է, Աստված կմնա նրանց հետ. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ փրկել եմ, կանչել եմ քեզ քո անունով. դու իմն ես» (Ես․ 43․1): Չնայած իսրայելացիները պետք է անցնեին «ջրերի միջով» և քայլեին «կրակի միջով» (հ․ 2), Նրա հավատարմությունը կմնար անսասան: Մեսիայի գալիք Թագավորության մասին խոսելիս Աստված խոստացավ Իր տուն բերել բոլոր նրանց, որոնք կոչվում են Իր  անունով (հ․ 7):

Մի օր Տերը կհավաքի բոլոր նրանց, ովքեր պատկանում են Իրեն, քանզի նրանք թանկագին են Իր աչքին (հ․ 4): Իր անսահման բարության և ողորմածության մեջ մեր Արարիչը բարձր է գնահատում Իր ընտրյալներին: Աշխարհը կարող է անտեսել նրանց, բայց Նա երբեք չի անտեսի:

 

Ինչպե՞ս է Աստված Քրիստոսի միջոցով ցույց տվել, թե որքան թանկագին ենք մենք Իր համար։ Իսկ որքա՞ն թանկ է Նա մեզ համար։

 

Աղոթք – Տե՛ր, անսահման խորն է Քո սերը. Քո խաչելությամբ դու ցույց տվեցիր, թե որքան արժեքավոր եմ Քո աչքին։  Ամեն:







Աստվածաշունչը մեկ տարում      |    Ամովս 7-9, Հայտնություն 8