Մատթեոս 1. 18-25 Շաբաթ | Դեկտեմբեր 20
Քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու։ Եբր․ 13․5
ՄԵԶ ՀԵՏ՝ ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Մի անգամ ծանոթներիցս մեկը «քաղաք» բառը նկարագրեց որպես մի վայր, որտեղ «շատ մարդիկ միասին տառապում են միայնությունից»։ Այս խոսքերում, անշուշտ, շատ ճշմարտություններ կան։ Վերջերս ապրած համաճարակը դարձավ աշխարհի պատմության մեջ մեկուսացման ամենածանր շրջաններից մեկը։ Եվ սոցիալական ցանցերը, որոնք ենթադրաբար պետք է հեշտացնեին հաղորդակցությունը, միայն սրում էին օգտատերերի միայնությունը՝ ստեղծելով կապեր առանց հարաբերությունների։ Գուցե միայնությունը դարձել է նոր համաճարակ։
Պատմելով Հիսուսի ծննդյան պատմությունը՝ Մատթեոսն ասում է․ «Այս ամենը եղավ, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից մարգարեի միջոցով ասվածը. «Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել», որ նշանակում է «Աստված մեզ հետ»» (Մատթ. 1.22-23)։
Մենք՝ Քրիստոսին հավատացողներս, երբեք միայնակ չենք։ Վերստին ծնվելով՝ մենք դարձել ենք Քրիստոսի ընտանիքի անդամ: Պողոս առաքյալն ասում է. «Ուրեմն այսուհետև այլևս օտար ու պանդուխտ չեք, այլ սրբերի համաքաղաքացիներ և Աստծու ընտանիքի անդամներ» (Եփես․ 2․19): Մենք սիրված ենք Աստծո կողմից, Ով վստահեցնում է. «Քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու» (Եբր․ 13․5):
Անկախ նրանից, թե ինչ կպատահի մեզ հետ այսօր, Աստված մեր կողքին կլինի։ Թույլ տանք, որ Նա օգնի մեզ՝ կյանքի անորոշությունների ու դժվարությունների հորձանուտում։
Երբևէ պատահե՞լ է, որ զգանք միայնության ծանրությունը։ Ինչպե՞ս կարող ենք ապավինել Աստծուն այն ժամերին, երբ մեզ թվում է, թե մոռացված ենք։
Աղոթք – Շնորհակալ եմ, Երկնայի՛ն Հայր, որ միշտ ինձ հետ ես, և երբեք միայնակ չես թողնում։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Միքիա 1-3, Հայտնություն 11