Եսայի 52. 4-10 Կիրակի | Դեկտեմբեր 21
Քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու։ Եբր․ 13․5
ՏԱՐԱԾԵ՛ՆՔ ԲԱՐԻ ԼՈՒՐԸ
Էկվադորում միսիոներական ուղևորության ժամանակ, տնետուն այցելում և ավետարանում էինք մարդկանց։ Մի օր աղոթքից հետո երբ դուրս եկանք, տեսանք միջին տարիքի մի տղամարդու, ով փորում էր իր այգին։ Կոտրված իսպաներենով նրան ասացի, որ ես և իմ ընկերները կցանկանայինք կարճ զրույց ունենալ Աստվածաշնչի մասին։ Նա դադարեցիրեց աշխատանքը, կանգնեց ու սկսեց ուշադրությամբ լսել: Մենք հերթով պատմեցինք, թե ինչպես դարձի եկանք և ընդունեցինք Քրիստոսին, ապա մեզնից մեկը սկսեց բարձրաձայն Սուրբ Գիրքը կարդալ։ Երբ պատրաստվում էինք հեռանալ, մեր նոր ծանոթին Աստվածաշունչ նվիրեցինք, խոսեցինք նրա ընտանիքի անդամների հետ, ովքեր աշխատում էին մոտակայքում, և աղոթեցինք նրանց համար։ Մենք լցվեցինք երկյուղածությամբ. մեծ փրկության Ավետիսը հնչեց Անդյան գեղեցիկ լեռների ստորոտում։
Այս ամբողջ ընթացքում ես մտածում էի այն մասին, թե ինչպես Հիսուսն Իր երկրային ծառայության ընթացքում քայլեց Իր աշակերտների հետ Իսրայելի բլուրներով ու հովիտներով։
Եսայի մարգարեն գրում է. «Ի՜նչ գեղեցիկ են լեռների վրա ավետաբերի ոտքերը, որ խաղաղություն է հռչակում, բարիք ավետում, փրկություն քարոզում․․․» (Ես․ 52․7): Մարգարեի խոսքը վերաբերում էր այն ժամանակներին, երբ Աստծո ժողովուրդը երկար տարիների աքսորից հետո կվերադառնար հայրենիք, բայց սա կարող է վերաբերել նաև այսօրվա ավետարանիչներին, ովքեր Ավետարանի բարի լուրը հասցնում են նրանց, ովքեր դեռ չեն ճանաչում Աստծուն:
Միգուցե մեր բնակավայրն այնքան գեղեցիկ չէ, որքան Անդյան լեռների ստորոտը, այնուամենայնիվ, որտեղ էլ որ Տերը մեզ առաջնորդի, Սուրբ Հոգին կօգնի մեզ փրկության Բարի Լուրը կիսել նրանց հետ, ում Նա կանգնեցնում է մեր ճանապարհին։
Ո՞վ էր այն մարդը, որ կիսվեց մեզ հետ Ավետարանի Բարի Լուրով։
Ո՞ւմ անունն ենք ցանկանում այսօրվա մեր աղոթքի մեջ առանձնահատուկ
հիշել՝ խնդրելով, որ Տերը դիպչի նրա սրտին։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ Փրկչի սերն ու Ավետիսը հասանելի են յուրաքանչյուրի սրտին։ Օգնի՛ր ինձ այս լուրը սիրով և նվիրումով փոխանցել ուրիշներին։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Միքիա 4-5, Հայտնություն 12