Ա Կորնթացիներին 12․12-20 Երկուշաբթի | Դեկտեմբեր 22
Որովհետև մենք ամենքս էլ մեկ Հոգով մկրտվեցինք՝ մեկ մարմին լինելու: Ա Կորնթ․ 12․13
ՈՒՂԱՐԿԻ՛Ր ՔՈ ՄԱՐԴԿԱՆՑ ԴԵՊԻ ԻՆՁ
Ընկերուհիս՝ Մարիցան, հաճախ իրեն միայնակ էր զգում, քանի որ աշխատանքի բերումով ճանապարհորդում էր աշխարհով մեկ։ Բայց մի օր՝ ընթրիքի ժամանակ, նա մոտեցավ և ասաց. «Ջե՛ն, ես Աստծուն խնդրել եմ, որ ինձ ուղարկի Իր ժողովրդին»։ Այնուհետև պատմեց, թե ինչպես դրանից հետո սկսեց պարբերաբար հանդիպել այլ հավատացյալների, նույնիսկ, մեկ օրվա մեջ մի քանիսին։
Երբ մենք ծանոթանում ենք այլ քրիստոնյաների հետ, մեր միջև մի անտեսանելի, բայց խորապես իրական հոգևոր կապ է առաջանում։ Մեզ միավորում է հավատքն առ Հիսուս Քրիստոս և այն հասկացողությունը, որ Նրա միջոցով մենք հաշտվել ենք Աստծո հետ (Հռ․ 10․9):
Ավելի կարևորն այն է, որ յուրաքանչյուր հավատացյալի մեջ ապրում է Սուրբ Հոգին, և այդ ճշմարտությունն այնքան խորն է միավորում մեզ, որ Աստվածաշունչը մեզ համեմատում է մի ամբողջության փոխկապակցված անդամների հետ։ Պողոս առաքյալը գրում է. «Որովհետև մենք ամենքս էլ մեկ Հոգով մկրտվեցինք՝ մեկ մարմին լինելու»՝ Քրիստոսի մարմինը (Ա Կորնթ. 12․13):
Աստված հաճախ գործում է մեր կյանքում Իրեն սիրող մարդկանց միջոցով՝ լինի դա մեզ մոտ կանգնած մեկը, հեռավոր ընկեր, վաղեմի ծանոթ կամ պարզապես առաջին անգամ հանդիպող մարդ։ Երբ մեզ միայնակ ենք զգում, խնդրե՛նք Նրան ուղարկել Իր մարդկանց՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով գործածվել Նրա կողմից՝ ուրիշներին քաջալերելու և բարձրացնելու համար։
Ի՞նչ քայլեր ենք ձեռնարկում, երբ միայնակ ենք զգում մեզ։ Ինչպե՞ս է Աստված գործում նման իրավիճակներում։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ ընդունեցիր մեզ՝ որպես Քո ընտանիքի անդամներ։ Այցելի՛ր և մխիթարի՛ր, երբ միայնակ կզգանք: Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Միքիա 6-7, Հայտնություն 13