Մատթեոս 2․1-2, 7-12 Երեքշաբթի | Դեկտեմբեր 23
ՄԵԾԱԳՈՒՅՆ ՊԱՐԳԵՎ
«Աշխարհում չկա ավելի հրաշալի երաժշտություն, քան Քրիստոսի ծննդյան այս երգը»։ Ռոբերտ Հերրիկի այս տողերը, որոնք գրվել էին 17-րդ դարում, վերաիմաստավորվեցին ժամանակակից կոմպոզիտոր Ջոն Ռատերի կողմից և լայնորեն տարածում գտան Սուրբ Ծննդյան տոներին։ Նուրբ մեղեդին նկարագրում է սպասման երկար, ցուրտ ժամանակահատվածը, որը փոխարինվում է Փրկչի գալստյան գարնանային զգացողությամբ։ Երգիչները գովաբանում են Քրիստոսին, և հանդիսատեսին հրավիրում Նրան նվիրել իրենց սրտերը։
Ռատերի վերամշակած տարբերակը ներկայացնում է նաև փոխասաց ընթերցանություն այն մոգերի մասին, ովքեր նորածին Քրիստոսին բերեցին ոսկի, կնդրուկ և զմուռս։ Այս իմաստուն մոգերը երկար ճանապարհ անցան, որպեսզի երկրպագեն նորածին Արքային (Մատթ. 2․1-2)։ Նրան տեսնելով՝ նրանք «ուրախացան», գետնին ընկնելով՝ երկրպագեցին և «ընծաներ մատուցեցին» (հ․ 10-11): Այնուհետև, «երազում Հերովդեսի մոտ չվերադառնալու հրաման ստանալով, ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիրը» (հ․ 12):
Սուրբ Ծննդյան տոներին չպետք է չափազանց շատ նվերներով ծանրաբեռնվել, ինչպես շատերն են անում։ Բայց մյուս կողմից, այս տոնն իսկապես նվերների մասին է։ Աստված տվեց Իր Որդուն՝ աշխարհն Իր հետ հաշտեցնելու համար։ Եվ եթե դուք դեռ ձեր սիրտը չեք նվիրել Նրան, այսօր հրաշալի օր է դա անելու համար։ Իսկ եթե Նա արդեն թագավորում է ձեր սրտերում, ապա եկե՛ք երգենք խաղաղության և ուրախության երգեր՝ հիշելով Նրա գալուստը Բեթլեհեմ բազմաթիվ տարիներ առաջ, և միասին սպասենք Նրա վերադարձին։
Ո՞րն է Սուրբ Ծննդյան մեր լավագույն նվերը։
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, Դու բոլոր պարգևներից Մեծագույնն ես։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Նաում 1-3, Հայտնություն 14