.
2025թ., Դեկտեմբերի 24

Ղուկաս 2. 8-14                                                                         Չորեքշաբթի   |   Դեկտեմբեր 24

 

 

Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որ ամբողջ ժողովրդինն է լինելու: Ղուկ․ 2․10

 

ՎԱԽԻՑ՝ ՀԻԱՑՄՈՒՆՔ

 

Պատմաբանները կարծում են, որ երաժշտության և խոսքի առաջին ռադիոհաղորդումը լսեցին նավային ռադիոօպերատորները՝ Ատլանտյան օվկիանոսում, 1906 թվականի Սուրբ Ծննդյան նախօրեին: Սովորական Մորզեի այբուբենի փոխարեն հեռարձակումը փոխարինվեց Ռեջինալդ Ֆեսենդենի «Սուրբ գիշեր» Սուրբ Ծննդյան երգի ջութակի մենակատարմամբ: Հայտնի մեղեդին նվագելուց հետո ջութակահարը կրկնեց հրեշտակների գովեստը. «Փա՜ռք Բարձրյալ Աստծուն» (Ղուկ․ 2․14): Ունկնդիրներին, անշուշտ, տպավորեցին երաժշտությունն ու խոսքերը, որոնք մեծարում էին Տեր Հիսուսի ծնունդը։

Քրիստոսի ծննդյամբ առաջինը ցնցվեցին հովիվները, ովքեր զբաղված էին իրենց սովորական պարտականությունով։ Հանկարծ նրանց հայտնվեց մի հրեշտակ, և տարածքը լուսավորվեց Աստծո փառքի լույսով։ Հովիվները վախեցան, բայց հրեշտակն ասաց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որ ամբողջ ժողովրդինն է լինելու. այսօր Դավթի քաղաքում ձեզ համար Փրկիչ ծնվեց, որ է Օծյալ Տերը» (հ․ 10-11)։ Այնուհետև հովիվները թողեցին իրենց ոչխարներին, եկան Բեթլեհեմ և տեսան Մանկանը մսուրի մեջ, ինչպես իրենց ասվել էր (հ․ 16, 20)։

Սուրբ Ծնունդը դարերի ընթացքում մեծ ուրախություն է բերել բազմաթիվ սրտերի։ Եկե՛ք մենք նույնպես ուրախանանք մեր Փրկչի ծննդյան հրաշքով։

 

Իսկ մենք ինչպիսի՞ արձագաք կտայինք այն լուրին, որն ավետեց հրեշտակը: Երբևէ մտածե՞լ ենք՝ ինչո՞ւ Աստված որոշեց Իր որդու Ծնունդն ավետել հենց հովիվներին։

 

Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, Քո ծնունդն ավետվեց հովիվներին, քանի որ Դու ոչ ոքի չես մերժում և եկել ես երկիր՝ մեզ բոլորիս փրկության համար։ Ամեն:





Աստվածաշունչը մեկ տարում      |    Ամբակում 1-3, Հայտնություն 15