.
2025թ., Դեկտեմբերի 25

Եսայի 42․1-4                                                                               Հինգշաբթի   |   Դեկտեմբեր 25

 

 

Նա չի աղաղակի, ձայն չի բարձրացնի, իր ձայնը լսել չի տա փողոցում։ Նա կոտրած եղեգը չի փշրի: Ես․ 42․2-3

 

ՀԱՆԴԱՐՏ ՁՅՈՒՆ

 

Արթնանալով առաջին ձյան հետ՝ առավոտյան երբեմն զարմանում եմ, երբ տեսնում եմ, որ աշխարհը մեկ գիշերվա ընթացքում սպիտակել է։ Հանգիստ ու խաղաղ ձյունը ծածկում է երկիրը։ Այս երևույթն ամենևին նման չէ գարնանային որոտին, որն անզգուշորեն արթնացնում է քնած մարդկանց։ Ձյունը թափվում է մեղմ ու լուռ։

«Ձմեռային ձյուն» երգում հեղինակ Օդրի Ասադն ասում է, որ Հիսուսը կարող էր երկիր գալ փոթորկի ուժով, բայց, փոխարենը, եկավ անաղմուկ և աննկատ, ինչպես գիշերը տեղացող հանդարտ ձյունը։

Տիրոջ գալուստն անսպասելիորեն համեստ էր։ Նա ծնվեց ոչ թե պալատում, այլ Բեթլեհեմի մոտ գտնվող գոմում։ Նրա առաջին օրորոցը մսուրն էր (Ղուկ․ 2․7)։ Նրան դիմավորեցին ոչ թե թագավորական ընտանիքի անդամները, այլ սովորական հովիվները (հ․ 15-16)։ 

Այս համեստ սկիզբը հաստատեց Եսայի մարգարեի միջոցով գրվածը. գալիք Փրկիչը «չի աղաղակի, ձայն չի բարձրացնի» (Ես․ 42․2): Նա այնքան հեզ կլինի, որ  կոտրած եղեգը չի փշրի, առկայծող պատրույգը չի հանգցնի (հ․ 3): 

Տերն աշխարհ եկավ հեզությամբ՝ մարդկանց առաջարկելով Աստծո հետ խաղաղություն. խաղաղություն, որն այսօր հասանելի է յուրաքանչյուրին, ով հավատում է մսուրի մեջ ծնված Փրկչի անսպասելի պատմությանը:

 

Ինչպիսի՞ն կլիներ մեր կյանքն ու պատմությունը, եթե Հիսուս Քրիստոսը ծնված չլիներ։

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ եկար աշխարհ՝ մեզ Աստծո հետ հաշտեցնելու համար։ Ամեն:






Աստվածաշունչը մեկ տարում      |    Սոփոնիա 1-3, Հայտնություն 16