.
2025թ., Դեկտեմբերի 26

Ղուկաս 10. 21-24                                                                             Ուրբաթ   |   Դեկտեմբեր 26

 

 

Երանի այն աչքերին, որ տեսնում են այն, ինչ դուք եք տեսնում։ Ղուկ․ 10․23

 

ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ ԲԱՑՎԱԾ ԱՉՔԵՐ

 

Մի օր սրճարանում նկատեցի փոքրիկ աղջնակի, ով նստած էր ծնողների հետ հարևան սեղանի մոտ։ Մինչ ծնողները զրուցում էին իրենց ընկերների հետ, մի աղավնի թռավ ներս ու սկսեց կտկտացնել հատակին թափված փշրանքները։ Այդ տեսարանից հմայված աղջնակը փորձում էր գրավել մեծերի ուշադրությունը․ նա հիացմունքով ձայն էր հանում ու մատով ցույց տալիս աղավնուն։ Բայց նրանք այդպես էլ չհասկացան, թե ինչ էր տեսել փոքրիկը։ Պարզապես ժպտացին նրան ու շարունակեցին իրենց զրույցը։

Մի օր Հիսուսն իր աշակերտներին ուղարկեց միսիոներական ճանապարհորդության: Երբ աշակերտներն ուրախությամբ վերադարձան՝ իրենց վրա դրված առաքելությունը հաջողությամբ կատարած (Ղուկ․ 10․17), Հիսուսը Սուրբ Հոգով ցնծաց ու ասաց. «Գոհանում եմ քեզնից, Հա՛յր, Տե՛ր երկնքի ու երկրի, որ իմաստուններից ու գիտուններից այս բաները ծածկեցիր և մանուկներին հայտնեցիր» (հ․21): Մանուկներ ասելով՝ Տերը նկատի չուներ բառացիորեն երեխաներին, այլ սովորական մարդկանց, պարզ «մեղավորներին», ովքեր արձագանքեցին Ավետարանին, մինչդեռ «իմաստուն և գիտուն» օրենսգետներն ու փարիսեցիները մերժեցին այն (Ղուկ․ 7․29-34): Չնայած Աստված Ինքն էր որոշում, թե ում է Իրեն հայտնելու, Հիսուսը միշտ բացատրում էր Իր ուսմունքները նրանց, ովքեր հարցնում էին (Մատթ․ 13․36): Կրոնական իշխանությունները չէին հասկանում, թե ով է Հիսուսը, քանի որ ցանկություն չունեին իմանալու:

Սրճարանում աղջիկը տեսավ այն, ինչ նրա ծնողները չնկատեցին։ Թող աշխարհի շքեղ զբաղվածությունները չշեղեն մեզ։ Եկե՛ք խոնարհությամբ և զգոնությամբ պատրաստ լինենք բաց չթողնելու այն, ինչ Աստված ցանկանում է մեզ համար բացահայտել։

 

Ինչպե՞ս բացվեցին մեր աչքերն ու սիրտն Ավետարանի լույսի համար։

Որքա՞ն մեծ է Աստծուն ավելի խորությամբ ճանաչելու մեր փափագը:

 

Աղոթք – Հա՛յր, բացի՛ր իմ աչքերը, որպեսզի կարողանամ տեսնել այն, ինչ Դու կամենում ես ինձ ցույց տալ։ Ամեն:





Աստվածաշունչը մեկ տարում      |    Անգե 1-2, Հայտնություն 17