.
2025թ., Դեկտեմբերի 27

Սաղմոսներ 55. 1-5, 16-22                                                                Շաբաթ   |   Դեկտեմբեր 27

 

 

Իրիկուն ու առավոտ և կեսօրին գանգատվում եմ ու հառաչում, և նա կլսի իմ ձայնը։ Սաղ․ 55․17

 

ՍԻՐՈՂ ՓՐԿԻՉ

 

Անտառային հրդեհը մարելիս՝ փրկարարը գտավ արջի մի քոթոթ՝ տեղափոխելով նրան անվտանգ վայր։ Քոթոթն անմիջապես կանգնեց իր հետևի ոտքերի վրա և գրկեց փրկարարի ոտքը։ Նա զգուշորեն փորձեց ազատվել։ Բայց քոթոթը՝ բերանը լայն բացած, կարծես հուսահատությունից գոռալով, դիմադրեց՝ ամբողջ ուժով փորձելով կառչած մնալ իր փրկարարին։ Մի քանի ապարդյուն փորձերից հետո տղամարդը հանձնվեց և շոյեց իր մորթե ընկերոջ գլուխը։

Երանի մենք էլ նույն հուսահատությամբ ու վստահությամբ ձգտեինք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին, ինչպես այս փոքրիկ արջուկը:

Յուրաքանչյուր մարդ փրկության կարիք ունի։ Երեք հազար տարի առաջ Դավիթը գրեց իր փափագի մասին, որ Աստված լսի և պատասխանի իր աղոթքներին (Սաղ․ 55․1-2): Չնայած նա գիտակցում էր իր առջև ծառացած լուրջ դժվարություններն ու սպառնալիքները (հ․ 4-6), այնուամենայնիվ, Դավիթը հաստատեց. «Բայց ես կկանչեմ Աստծուն, և Տերը կփրկի ինձ։ Իրիկուն ու առավոտ և կեսօրին գանգատվում եմ ու հառաչում, և նա կլսի իմ ձայնը» (հ․ 19-17): Դավիթը հաճախ էր աղոթում։ Նա հավատում էր, որ Աստված լսում է իրեն և «կփրկի» իրեն բոլոր դժվարություններից (հ․ 19):

Երբ մեր կյանքում գալիս են դժվարություններ և փորձություններ, եկե՛ք Դավթի օրինակով կանչենք Աստծուն։ Սիրող Փրկիչը լսում և փրկում է այն մարդկանց, ովքեր Նրան են դիմում:

 

Ինչպե՞ս կարող ենք կառչած մնալ Աստծուց։ 

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ փրկեցիր ինձ  Հիսուս Քրիստոսի միջոցով, և դարձար իմ ապավենն ու ապաստանը։ Ամեն:






Աստվածաշունչը մեկ տարում      |    Զաքարիա 1-4, Հայտնություն 18