.
2025թ., Դեկտեմբերի 28

Երեմիա 31. 31-34                                                                             Կիրակի   |   Դեկտեմբեր 28

 

 

«Իմ օրենքը պիտի դնեմ նրանց ներսում և նրանց սրտի վրա պիտի գրեմ այն. ես նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք իմ ժողովուրդը պիտի լինեն»։ Երեմ․ 31․33

 

ԱՍՏԾՈ ԿՈՂՄԻՑ ՓՈԽԱԿԵՐՊՎԱԾ

 

Ինչպես շատ մարդիկ, ովքեր կախվածություն ունեն պոռնոգրաֆիայից, Ռասելը նույնպես բախվել է դրան երիտասարդ տարիքում։ Կախվածությունը դարձել էր ճնշող և թունավորել նրա հոգին։ «Իմ կյանքն ամբողջությամբ լցված էր պոռնոգրաֆիայով,- խոստովանում է նա,- այնքան, որ այն նման էր խորն արմատացած քաղցկեղի»։ Աստծո շնորհով երիտասարդը փրկություն գտավ Քրիստոսի մեջ և ազատվեց կախվածություններից։ «Ես ամբողջ փառքը տալիս եմ Քրիստոսին։ Նա ինձ ազատեց», - ասում է Ռասելը։

Երեմիա մարգարեն Աստծո կողմից Իսրայելին փոխանցեց մի յուրահատուկ ուղերձ։ «Իմ օրենքը պիտի դնեմ նրանց ներսում և նրանց սրտի վրա պիտի գրեմ այն», - խոստացավ Տերը (Երեմ. 31․33)։ Այս նոր ուխտը կատարվեց Քրիստոսով (Եբր. 8․6-13)։ Բոլոր նրանք, ովքեր հավատքով դիմում են Նրան, ներքուստ վերափոխվում են Աստծո շնորհով։ Այժմ «Հիսուսին մեռելներից հարություն տվողի Հոգին բնակվում է ձեր մեջ» (Հռոմ. 8․11), և Աստծո բարոյական օրենքը գրված է մեր սրտերում։ Սուրբ Հոգու զորությունը մեզ տալիս է այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է մերժելու այն, ինչը տհաճ է Աստծուն և վնասակար է մեզ համար։

Փոխակերպումը միշտ չէ, որ արագ կամ հեշտությամբ է տեղի ունենում։ Բայց եկե՛ք հիշենք, որ Աստված բավականաչափ հզոր է մեզ ազատելու ցանկացած մեղքից և կախվածությունից։ Կարևորը Նրան ճանաչելն է (Երեմ․ 31․34)։ Այս ճանաչումը փոխում է սիրտը և լցնում մեզ Աստծո զորությամբ։

 

Ինչպե՞ս է Աստծո զորությունն օգնում հաղթահարել նույնիսկ ամենածանր կախվածությունները։ Ինչպե՞ս կարող ենք, Սուրբ Հոգու օգնությամբ, ապրել մեր նոր բնույթին համապատասխան։

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ փոխակերպեցիր իմ սիրտը։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |    Զաքարիա 5-8, Հայտնություն 19