.
2025թ., Դեկտեմբերի 31

Հովհաննես 15. 4-12                                                                 Չորեքշաբթի   |   Դեկտեմբեր 31

 

 

․․․ առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Հովհ. 15․5

 

ԱՎԵԼԻ ՔԻՉ ԱՆԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄ

 

Շատերը, Նոր տարվանն ընդառաջ, լուրջ որոշումներ են կայացնում, որոնք պահանջում են լուրջ ջանքեր, բայց դրանց ութսուն տոկոսը ձախողվում է արդեն փետրվարին։ Հեղինակ Էմի Ուիլսոնը կարծում է, որ «մենք պետք է դադարենք մտածել, նախ պետք է շտկենք ինքներս մեզ, և այդ ժամանակ մեր կյանքը կբարելավվի»։ Նա առաջարկում է անել հակառակը՝ Նոր տարվա համար նոր պարտավորություններ ստանձնելու փոխարեն «հրաժարվել այն գործերից, որոնք խլում են ժամանակ ու ներուժ՝ որևէ բան տալու փոխարեն»։

Մեզ շրջապատող աշխարհի մշակույթը ներծծված է որքան հնարավոր է շատ բան անելու ցանկությամբ։ Սակայն Հիսուսը կանչեց Իր աշակերտներին՝ կյանքն արմատապես փոխված ռիթմով ապրելու համար։ Նա Իրեն անվանեց «ճշմարիտ որթատունկ», իսկ Իր աշակերտներին՝ «ճյուղեր» (Հովհ․ 15․1, 5)։

Որթատունկի ճյուղերն աճում են ոչ թե իրենց սեփական ջանքերով, այլ որթատունկից ստացած սնուցման շնորհիվ։ Նմանապես, հոգևոր աճը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ մենք հրաժարվում ենք ինքնաբավությունից և հանգիստ գտնում Քրիստոսի մեջ՝ ստանալով այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է։ «Առանց ինձ ոչինչ չեք կարող անել», - ասում է Նա (հ․ 5):

Քրիստոսի շնորհիվ մենք հնարավորություն ունենք ազատվել անհանգստությունից ու շփոթությունից։ Թող մեր կյանքում նվազի անիմաստ սկզբունքայնությունն ու ինքնաբավության հանդեպ ձգտումը, և փոխարենն աճի հանգստությունն Աստծո սիրո մեջ, որը մեր միջոցով կփոխանցվի մեզ շրջապատող մարդկանց  (հ․ 12, 17)։ 

 

Ինչի՞ց կարող ենք հրաժարվել նոր տարում։ Մեր կյանքի ո՞ր որորտներում Աստծուն վստահելու կարիք ունենք:

 

Աղոթք – Ողորմա՛ծ Աստված, օգնի՛ր ինձ հրաժարվել ինքնաբավությունից և հանգիստ գտնել Քո գրկում։ Ամեն:






Աստվածաշունչը մեկ տարում      |    Մաղաքիա 1-4, Հայտնություն 22