.
2026թ., Հունվարի 2

Կողոսացիներին 2. 13-14                                                                      Ուրբաթ   |   Հունվար 2

 

 

․․․Եվ ձեզ, որ մի ժամանակ մեռած էիք մեղքերի մեջ, իր հետ կենդանացրեց՝ մեր բոլոր հանցանքները ներելով։ 14 Եվ ջնջեց մեր դեմ դատավճռի ձեռագիրը և այն մեջտեղից վերացրեց ու խաչափայտին գամեց,մեր բոլոր հանցանքները ներելով։ Եվ ջնջեց մեր դեմ դատավճռի ձեռագիրը․․․ :

Կող․ 2․13-14

 

ԱՅԼԵՎՍ ՈՉ ՄԻ ՊԱՐՏՔ 

 

Անվճար առողջապահություն չունեցող երկրից մի բժիշկ գրեթե երեսուն տարի բուժեց քաղցկեղով հիվանդների, ապա որոշեց թոշակի անցնել։ Իր կլինիկայի ֆինանսական հարցերը կարգավորելիս՝ նա ներեց ավելի քան 400 000 ֆունտ ստեռլինգի պարտք ունեցող հիվանդներին, ովքեր ի վիճակի չէին վճարել իրենց բուժման համար։ «Ես միշտ առանձնահատուկ անհարմարություն եմ զգում, երբ հիվանդները ստիպված են անհանգստանալ ոչ միայն իրենց առողջության, այլև իրենց ընտանիքների, նրանց աշխատանքի և եկամուտների համար։ Այս իրականությունն ինձ միշտ մտահոգել է»,- կիսվում է բժիշկը։

Հնարավոր է՝ այսօր մենք նյութական պարտքեր չունենք, սակայն հոգևոր առումով բոլորս էլ ունենք նման փորձառություն։ Աստվածաշունչը մեղքը համեմատում և նմանեցնում է «պարտքին» (Մատթ․ 6. 12)՝ շեշտելով, որ մենք չենք կարող սեփական կարողություններով մարել մեր պարտքերը։ Մենք չենք կարող բարեգործություններ անել, ծառայել ուրիշներին և այլ բարի գործեր անել մեր պարտքերը մարելու նպատակով։ Այս պարագայում մեր միակ հույսը պետք է լինի միայն Հիսուս Քրիստոսը, ով մահով և հարությամբ «ջնջեց մեր դեմ դատավճռի ձեռագիրը և այն մեջտեղից վերացրեց ու խաչափայտին գամեց» (Կող. 2. 14): 

Մեր սխալների դիմաց Քրիստոսի արած զոհաբերությունն ընդունելը նշանակում է արդարանալ և լիովին ազատվել մեղքի բեռից։ Թող Աստծո ներողամտությունն ու ողորմությունը փայլի մեզ վրա և մենք էլ փորձենք սիրալիր վերաբերմունք ցուցաբերել մարդկանց և  մեր կյանքի իրավիճակների նկատմամբ։



Կյանքի հանդեպ մեր ունեցած մոտեցումն արդյո՞ք արտացոլում է այն իրական ազատությունը, որն ունենք Քրիստոսում։ 

 

Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, շնորհակալ եմ, որ իմ փոխարեն վճարեցիր մեղքի գինը։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ծնունդ 4-6, Մատթեոս 2