.
2026թ., Հունվարի 3

Սաղմոսներ 102                                                                                        Շաբաթ   |   Հունվար 3

 

 

Բայց դու նույնն ես, և քո տարիները չեն վերջանալու։ Սաղ․ 102․27 

 

ԱՍՏՎԱԾ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ

 

Հայտնի մի բժիշկ կիսվում է իր կյանքի պատմությամբ. «Լավ հիշում եմ այն ​​օրը, երբ ընդունվեցի բժշկական համալսարան։ Համակուրսեցիներիս հետ միասին ես մի հետաքրքրաշարժ ճանապարհորդության մեկնեցի դեպի Բելֆաստի Թագավորական հիվանդանոց։ Այժմ, երբ գրում եմ այս տողերը, մոտենում է մեր շրջանավարտների հոբելյանական հանդիպումը, և անկեղծ ասած, փոքր-ինչ անհանգստություն եմ զգում։ Անցած տարիներն ու կյանքի փորձն անշուշտ փոխել են մեզ՝ ոչ միայն արտաքինով, այլ նաև անուններով։ Կկարողանա՞մ արդյոք այսօր անունները համապատասխանեցնել դեմքերին։ Իրապես, մարդ լինել նշանակում է փոխվել, և մեր անկատար մարմիններն ու ճակատագրերը դրա լավագույն երաշխիքն են»։

Սաղմոսներից մեկում նկարագրվում է չարչարված մի երիտասարդի աղոթքը: Հեղինակը ներկայացնում է իր ծանր ֆիզիկական և հուզական փոփոխությունները․ «Իմ օրերը ծխի պես վերջացան, և իմ ոսկորներն այրվեցին չոր խռիվի պես։ Սիրտս կոտրվեց և ցամաքեց խոտի նման, այնպես որ հաց ուտելս էլ մոռացա: Հառաչանքիս ձայնից ոսկորս կպավ մարմնիս» (Սաղ․ 102․2-5): Նա չի բացատրում իր տառապանքի պատճառը, բայց հստակ խոսում է տիեզերքի հավերժական Արարչի մասին, ով «ուշադրություն է դարձնում խեղճի աղոթքին» (հ․ 17) և Ում դիմում է օգնության համար՝ (հ. 25): Եվ չնայած Աստծո ձեռքի գործը կարող է կորչել (հ․ 26), Նա միշտ նույնը կմնա, և Նրա «տարիները չեն վերջանալու» (հ․ 28):

Իր աստվածային ամենազորությամբ Տերը մեզ ցույց է տալիս շնորհը, ողորմությունը և սերը, և սա կրում է մշտական բնույթ։ Նա լսում է մեր աղոթքները (հ․ 17)։

 

Ինչպե՞ս են կյանքի փոփոխություններն ազդում մեզ վրա: Ինչպե՞ս է Աստծո անփոփոխ բնույթի հանդեպ հավատն օգնում մեզ դժվարին ժամանակներում: 

 

Աղոթք – Տե՛ր, Քո անփոփոխ բնավորությունն է, որ ինձ հույս ու մխիթարություն է պարգևում՝ բոլոր փոփոխությունների մեջ։ Ես գիտեմ և վստահ եմ, որ Դու լսում և պատասխանում ես իմ աղոթքներին։ Ամեն:




Աստվածաշունչը մեկ տարում      |      Ծնունդ 7-9, Մատթեոս 3