.
2026թ., Հունվարի 6

Մատթեոս 2. 1-2, 7-12                                                                       Երեքշաբթի   |   Հունվար 6

 

 

․․․ ընկնելով՝ երկրպագեցին նրան։ Մատթ․ 2․11

 

ՄԱՆՈՒԿ ՔՐԻՍՏՈՍԻՆ ՈՐՈՆԵԼԻՍ

 

«Ես՝ որպես պատմական դինամիկայի ոլորտի մասնագետ, երբ քարտեզներ եմ տեսնում, դրանց մեջ արկածներ եմ փնտրում»,-ամսագրերից մեկում գրում է Պիտեր Տուրչինը՝ ավելացնելով,- քարտեզներն իրենց մեջ պատմություններ են կրում»։

Ես կառչեցի այդ գաղափարից, երբ պատրաստվում էի Սուրբ Ծննդյանը կիրակնօրյա դպրոցում «Մոգերի հավատքը» թեմայով դաս անցկացնել։ Քարտեզներն ուսումնասիրելուց հետո իմացա, որ մոգերը մոտ 1500 կիլոմետր անցան՝ մանուկ Հիսուսին փնտրելու ընթացքում։ Ճանապարհորդությունը, հավանաբար, մի քանի ամիս  տևեց։ Վերջում նրանք հայտնաբերեցին ոչ թե մսուրի մեջ պառկած նորածին մանկանը, այլ արդեն մեծացած փոքրիկին, որն ապրում էր իր ծնողների հետ՝ տանը։ Ի՞նչ արեցին նրանք, երբ տեսան Նրան. «Նրանք ընկան և երկրպագեցին Նրան» (Մատթ․ 2․11)։

Մոգերի ճանապարհորդությունը ոգեշնչեց ինձ և կիրակնօրյա դպրոցի սաներիս, որպեսզի ավելի ջանասիրաբար փնտրենք Քրիստոսին։ Ինչպես ասվում է Սուրբ Գրքում, երբ մոգերը վերջապես հասան Երուսաղեմ, նրանք անմիջապես սկսեցին հարցնել. «Որտե՞ղ է հրեաների նոր ծնված թագավորը, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում ու եկանք նրան երկրպագելու» (հ․ 2):

Հեռավորությունը չխանգարեց նրանց երկրպագությանը, ո՛չ էլ ուշացումներն ու վտանգները։ «Գնացե՛ք, ստույգ տեղեկացե՛ք երեխայի մասին», - ասաց նրանց Հերովդեսը (հ․ 8): Բայց նույնիսկ առանց այդ հրահանգի էլ, ոչ ոք այնքան ջանասիրաբար չէր փնտրում Հիսուսին, որքան մոգերը։

Եկե՛ք հետևենք նրանց օրինակին և ջանասիրությամբ փնտրենք Տիրոջը։ Եվ երբ երկրպագենք Նրան, կարող ենք վստահությամբ ակնկալել, որ Երկնային Հայրը կխոսի մեր սրտերի հետ ու կառաջնորդի մեզ հին ճանապարհներից դեպի նորերը՝ Փրկչին հետևելու ուղով։

 

Ինչպե՞ս կարող ենք այս նոր սկսվող տարում որոնել Քրիստոսին և երկրպագել Նրան։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր ինձ ամբողջ սրտով փնտրել Քո Որդուն և ծառայել Նրան իմ ողջ ունեցածով։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ծնունդ 16-17, Մատթեոս 5․27-48