.
2026թ., Հունվարի 8

Հովհաննես 6. 5-15                                                                             Հինգշաբթի   |   Հունվար 8

 

 

Այստեղ մի պատանի կա, որ հինգ գարեհաց ունի և երկու ձուկ, բայց դա ի՞նչ է այսքան մարդու համար։ Հովհ․ 6․9

 

ՓՈՔՐՆ ՈՒ ՀԶՈՐԸ

 

1987 թվականի դեկտեմբերի 9-ին մի փոքրիկ սկյուռ կրծեց էլեկտրական մալուխը, ինչի հետևանքով հսկայական ֆինանսական NASDAQ համակարգը թրթռաց, խշշաց ու մարեց։ Աշխարհի խոշորագույն կորպորացիաների ներկայացուցիչները կանգնած էին թևաթափ, իսկ տնտեսագետներն ամբողջ աշխարհում գրեթե մեկուկես ժամ տագնապով հետևում էին կատարվածին։ Եվ այդ ամենը մի փոքրիկ, մորթե կրծողի պատճառով։

Աստվածաշունչը լի է պատմություններով, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարող է ինչ-որ փոքր բան կամ անհատ մեծ ազդեցություն ունենալ։ Աստված կարող է աննշան բաները վերածել մեծ բանի: Օրինակ, Հովհաննեսը պատմում է, թե ինչպես Հիսուսը կերակրեց հինգ հազար տղամարդուց բաղկացած ամբոխին (և նրանց հետ գտնվող կանանց ու երեխաներին), երբ մի տղա իր չնչին՝ հինգ գարե հացն ու երկու ձուկը տվեց Տիրոջը (Հովհ․ 6․9)։ Հին Կտակարանում Դավիթը, որ պատանի հովիվ էր, վստահեց Աստծուն և հաղթեց հսկա Գողիաթին (Ա Թագ․ 17)։

Քրիստոսը բազմիցս ասաց, որ Աստծո արքայությունը նման է մանանեխի հատիկի, որը «բոլոր սերմերից ավելի փոքր է» (Մատթ․ 13․32)։

Մտորելով բազմաթիվ գլոբալ ճգնաժամերի և մեր սեփական քաղաքների ու ընտանիքների խնդիրների մասին՝ մենք հաճախ հակված ենք կարծելու, որ մեր համեստ ջանքերը ոչինչ չեն փոխի։ Այնուամենայնիվ, Սուրբ Գիրքը կոչ է անում մեզ գործել հնազանդությամբ և վստահել Աստծուն։ Նրա հետ նույնիսկ ամենափոքր քայլերը կարող են մեծ ազդեցություն ունենալ (Հովհ․6․ 10-12)։

 

Որտե՞ղ ենք այսօր մեզ փոքր կամ անզոր զգում։ Ինչպե՞ս կարող ենք այդ աննշան թվացող բաները հանձնել Աստծո հզոր ձեռքերի մեջ։ 

 

Աղոթք – Տե՛ր, ես հաճախ ինձ փոքր եմ զգում այս մեծ աշխարհում։ Օգնի՛ր ինձ հիշել, որ Քեզ հետ նույնիսկ փոքր բաները կարող են մեծ ազդեցություն ունենալ։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ծնունդ 20-22, Մատթեոս 6․19-34