.
2026թ., Հունվարի 9

Եսայի 43. 16-21                                                                                        Ուրբաթ   |   Հունվար 9

 

 

Ահա ես նոր բան եմ անում․․․ Ես․43․19

 

ԱՊԱԳԱ, ՈՐՆ ԱՍՏՎԱԾ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

 

Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ «համացանցը հիշում է ամեն ինչ»։ Յուրաքանչյուր լուսանկար, հաղորդագրություն կամ գրառում կարծես թե ընդմիշտ պահպանվում է։ Սակայն խոշոր որոնողական համակարգերից մեկը ներդրել է գաղտնիության ապահովման գործառույթ, որը թույլ է տալիս օգտատերերին գաղտնի պահել այնպիսի անձնական տվյալներ, ինչպիսիք են հեռախոսահամարը, տան հասցեն և այլն: Չնայած այն ամբողջությամբ չի ջնջում տվյալները համացանցից, այն զգալիորեն նվազեցնում է դրա հասանելիությունը՝ օգտատերերին հնարավորություն տալով թաքցնել այն, ինչով չեն ցանկանում կիսվել կամ ինչը նախընտրում են մոռանալ։

Անցյալը «ջնջելու» գաղափարն արծարծվում է նաև Եսայի մարգարեության մեջ։ Տերը խոսեց Իսրայելի հետ Բաբելոնյան աքսորի ծանր, դժվարին ու խորը հուսահատության ժամանակներում։ Աստված պատվիրեց Իր ժողովրդին չկենտրոնանալ անցյալի ձախողումների վրա, այլ սպասել նոր գործին, որը Նա պատրաստվում էր իրականացնել. խոսքը նոր և ավելի մեծ արտագաղթի, Բաբելոնից ազատագրման և հայրենիք վերադառնալու մասին էր։ «Ես, ե՛ս եմ նա, որ ջնջում է քո հանցանքները հանուն ինձ», – վստահեցրեց Նա (Ես․ 43․25)։ Եվ Տերը պարզապես չջնջեց անցյալը։ Նա բացեց նոր ուղի՝ իմաստով և հույսով լի ապագայի համար. «Ահա ես նոր բան եմ անում․․․Ես ճանապարհ կբացեմ ամայի տեղերում և գետեր՝ անապատում» (հ․ 19)։

Անհաջողությունների կամ ափսոսանքի վրա կենտրոնանալու փոխարեն եկե՛ք վստահենք, որ Աստված ջնջել է անցյալի մեր բոլոր մեղքերը։ Փրկչի զոհաբերության շնորհիվ (Եբր․ 10․10) Նա չի հիշի դրանցից և ոչ մեկը։ Տերը մեզ առաջնորդում է դեպի այն հրաշալի ապագան, որ նախապատրաստել է մեզ համար։

 

Ինչո՞ւ ենք երբեմն դժվարանում թողնել անցյալը։ Ինչպե՞ս կարող ենք ամրապնդել մեր վստահությունն Աստծո հանդեպ, երբ ձեռնամուխ ենք լինում նոր նախաձեռնությունների։

 

Աղոթք – Աստվա՛ծ իմ, օգնի՛ր թողնել անցյալը և վստահությամբ նայել ապագային։

Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ծնունդ 23-34, Մատթեոս 7