.
2026թ., Հունվարի 11

Թվեր 11. 1-2, 4-11                                                                                  Կիրակի   |   Հունվար 11

 

 

Հիմա մենք ուժասպառ ենք եղել, ոչ մի բան չկա. մանանայից բացի մեր աչքերը ոչինչ չեն տեսնում։ Թվ․ 11․6

 

ՓԱՌՔ ՏԱՆՔ ԱՍՏԾՈՒՆ ԻՐ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Մի տարեց տղամարդ խանութում երկար ժամանակ ուշադիր ուսումնասիրում էր երեխաների համար նախատեսված ուսապարկերը։ «Թոռնուհուս ծննդյան օրն է», - ասաց նա, - «հուսով եմ՝ նրան դուր կգա իմ նվերը»։ Նա մոտեցավ դրամարկղին՝ ակնհայտորեն հուզված, ձեռքին՝ վարդագույն ուսապարկ, որի վրա մուլտհերոս էր պատկերված:

Որոշ ժամանակ անց ես նրան կրկին հանդիպեցի ռեստորանում՝ մի փոքրիկ աղջկա ու նրա ծնողների հետ։ Երբ աղջիկը բացեց նվերը, բղավեց. «Ես ատում եմ վարդագույնը, և ինձ դուր չի գալիս այս մուլտֆիլմը»։ Ծնողները պահանջեցին ներողություն խնդրել պապիկից, բայց նա շարունակեց դժգոհել ու ամբողջ երեկոն վատ տրամադրությամբ անցկացրեց։ Սիրտս կոտրվեց՝ դիտելով պապիկի հանդեպ նրա վատ վերաբերմունքը։

Հետո անդրադարձա, թե ինչպես եմ ես երբեմն արձագանքում Աստծո պարգևներին։ Ես բողոքում եմ, որովհետև ուզում եմ ինչ-որ այլ բան և չեմ նկատում այն հրաշքը, որ Աստված Ինքը սիրով ուղարկեց ինձ համար։ Նույն կերպ վարվեցին իսրայելացիները։ Տերն ասաց. «Ահա ես երկնքից հաց պիտի տեղացնեմ ձեզ համար» (Ելք 16․4) և պահեց Իր խոստումը։ «Երբ գիշերը բանակատեղիի վրա ցող էր իջնում, մանանան էլ իջնում էր նրա վրա» (Թվ․ 11․9)։ Աստծո հավատարմությունն ու հոգատարությունը  աներկբա էր, սակայն Արարչին շնորհակալություն հայտնելու փոխարեն, իսրայելացիները բողոքեցին. «Հիմա մենք ուժասպառ ենք եղել, ոչ մի բան չկա. մանանայից բացի մեր աչքերը ոչինչ չեն տեսնում» (հ․ 6): Աստծուց խոնարհաբար այլ սնունդ խնդրելու փոխարեն, նրանք տրտնջացին Նրա պարգևի վրա:

Ես մինչ այսօր հիշում եմ պապիկի դեմքի տխրությունն այդ օրը։ Իսկ ի՞նչ է զգում Երկնային Հայրը, երբ մենք դժգոհում և բողոքում ենք։ Եկե՛ք շնորհակալ լինենք Նրա բոլոր պարգևների համար։

 

Որո՞նք են Աստծո այն պարգևները, որոնց համար դժգոհել ենք։ 

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, ների՛ր, որ հաճախ դժգոհում և տրտնջում եմ։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ծնունդ 27-28, Մատթեոս 8․18-34