.
2026թ., Հունվարի 18

Նեեմիա 6. 1-9                                                                                        Կիրակի   |   Հունվար 18

 

 

Բայց դու, ո՛վ Աստված, զորացրո՛ւ իմ ձեռքերը։ Նեեմ․ 6․9

 

ՀԱՎԱՏՔ ԵՎ ԿԵՂԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ

 

Ուժգին քամին կրակը բորբոքում էր մի քանի օր շարունակ։ Պատմաբան Տացիտը մանրամասն նկարագրում է քաղաքացիների փախուստի քաոսը, ճիչերն ու աղաղակը։ Հրդեհի արդյունքում Հռոմի գրեթե երկու երրորդն ավիրվեց։ Ներոն կայսրը հրդեհի համար մեղադրեց քրիստոնյաներին, ում ատում էր ամբողջ սրտով, այնինչ, ըստ լուրերի, աղետի կազմակերպիչը հենց ինքն էր։

Նեեմիան նույնպես բախվեց կեղծ մեղադրանքների։ Նա պարսից թագավորի մատռվակն էր, բայց նրան թույլատրվեց այլ իսրայելացիների հետ գնալ Երուսաղեմ՝ պարիսպները վերակառուցելու համար (Նեեմ․ 2․1-10): Երբ աշխատանքը մոտենում էր ավարտին, իսրայելացիների թշնամիները մեղադրեցին նրանց «ապստամբության ծրագիր մշակելու» և Նեեմիային թագավոր դարձնելու փորձ կատարելու մեջ (Նեեմ․ 6․6): Ինչպե՞ս նրանք արձագանքեցին այս կեղծ մեղադրանքներին: Նրանք հայտարարեցին իրենց անմեղության մասին (հ․ 8), զորացան Տիրոջ հանդեպ հույսով (հ․ 11) և ջերմեռանդորեն աղոթեցին Նրան (հ․ 14): Ի վերջո պարիսպը կառուցվեց, և ինչպես Նեեմիան է գրում. «…մեր շուրջը գտնվող բոլոր ազգերը վախեցան և իմացան, որ մեր Աստծուց եղավ այս բանը» (հ․ 16):

Մենք նույնպես կարող ենք բախվել կեղծ մեղադրանքների։ Բայց Տիրոջ զորությամբ, պետք է ներենք մեզ մեղադրողներին և շարունակենք «բարի վա՛րք դրսևորել», որպեսզի նրանք, մեր բարի գործերը տեսնելով, փառավորեն Աստծուն (Ա Պետր․ 2․12)։

 

Ինչո՞ւ են քրիստոնյաները հաճախ կեղծ մեղադրանքների առաջ կանգնում։

Ինչպե՞ս կարող ենք Տիրոջ մեջ արմատանալ՝ դիմակայելու այդ փորձություններին։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ օգնում ես մեր բոլոր դժվարությունների մեջ: Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ծնունդ 43-45, Մատթեոս 12. 24-50