Գործք Առաքելոց 10. 30-35, 39-43 Երկուշաբթի | Հունվար 19
Իրապես հասկանում եմ, որ Աստված աչառու չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով երկյուղում է նրանից ու արդարություն գործում, ընդունելի է նրան։ Գործք 10․34-35
ԱՆԱՉԱՌ ԱՍՏՎԱԾ
Լոնդոնը բազմամշակութային քաղաք է, որտեղ տարբեր ազգությունների մարդիկ ապրում են կողք կողքի։ Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած մարդկանց այս միաձուլումը քաղաքի կյանքը դարձնում է բազմազան՝ սկսած համեղ խոհանոցից մինչև միջէթնիկական լարվածություններ։ Օրինակ՝ իմ ներգաղթյալ ընկերները հաճախ իրենց անտեսված էին զգում և մեղադրվում սոցիալական խնդիրների մեջ՝ դիտարկվելով որպես աշխատաշուկան գերծանրաբեռնող գործոն։
Քանի որ Աստված աչառու չէ, մենք ևս կոչված ենք լինել այդպիսին։ Նա քանդում է մարդկանց միջև կառուցված բոլոր բաժանարար պատնեշները։ Գործք Առաքելոց գրքում մենք տեսնում ենք Նրա Հոգու գործը տանիքին աղոթող Պետրոսի տեսիլքում։ Տերն ուղղորդում է Պետրոսին այցելել Կոռնելիոսի՝ աստվածավախ հռոմեացու տուն և օգնել նրան վերանայել հրեական օրենքների սահմանափակումները՝ հեթանոսների հետ շփվելու հարցում։ Առաքյալը հնազանդորեն գնում է Կոռնելիոսի տուն՝ փոխանցելու Քրիստոսի Բարի լուրը՝ ասելով. «Իրապես հասկանում եմ, որ Աստված աչառու չէ, այլ բոլոր ազգերի մեջ ով երկյուղում է նրանից ու արդարություն գործում, ընդունելի է նրան» (Գործք 10․34-35)։
Տիրոջ հետևորդները կոչված են ծառայել բոլոր նրանց, ովքեր ստեղծվել են Նրա պատկերով և նմանությամբ: Այս պատասխանատվության մի մասն է՝ որևէ ազգության կամ մաշկի գույնի մարդկանց նկատմամբ առանձնակի նախապատվություն չցուցաբերելը: Աստծո զորությամբ եկե՛ք ձգտենք արդարության և պաշտպանենք ճնշվածներին (Եսայի 1․17):
Երբևէ մտածե՞լ ենք՝ ինչո՞ւ է Աստված քանդում մարդկանց միջև գոյություն ունեցող պատնեշները՝ անկախ նրանց ազգությունից։ Ինչպե՞ս կարող ենք դառնալ այդ արդարության կրողները։
Աղոթք – Տե՛ր, շնորհի՛ր ինձ իմաստություն և ուժ, որպեսզի կարողանամ օգտակար լինել Քեզ այն հասարակության մեջ, որտեղ ապրում եմ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Ծնունդ 46-48, Մատթեոս 13. 1-30