.
2026թ., Հունվարի 22

Եփեսացիներին 4․17-24                                                                  Հինգշաբթի   |   Հունվար 22

 

 

․․․ ու նոր մարդո՛ւն հագեք, որ Աստծու պատկերի համաձայն է ստեղծված՝ ճշմարտությամբ և սրբությամբ, որ արդարությունից է։ Եփես․ 4․24

 

ԱՄԵՆ ԻՆՉ ՓՈԽՎԵՑ

 

Հեռուստադիտողների համար նա Էյսն էր՝ «Գլադիատորներ» հեռուստաշոուի հայտնի մասնակիցը։ Սակայն անկոտրում մարտիկի կերպարի հետևում թաքնված էր Ուորեն Ֆուրմանի որոնողական սիրտը։ «Ես չէի հասկանում հաճույքի պարադոքսը,- կիսվում է նա,- որովհետև որքան շատ ես ստանում, այնքան քիչ է այն քեզ բավարարում»։

Ուորենը հայտնաբերեց իսկական բավարարվածությունը, որ կարող է տալ միայն Հիսուսը, երբ մասնակցեց «Ալֆա-դասընթացին»։ «Ես դուրս եկա կռիվների ու հարվածների աշխարհից՝ հայտնվելով Աստծո շնորհի իրականության մեջ։ Փոխարենն ապրելու վախի մեջ՝ մշտապես փորձելով ինքնուրույն ապացուցել իմ արժեքը, սկսեցի ապրել սիրով և ազատությամբ։ Ես սկսեցի տեսնել կյանքն իր ամբողջ լիությամբ։ Ամեն ինչ փոխվեց»,- խոստովանում է Ուորենը։

Պողոս առաքյալը, Եփեսացիներին ուղղված իր նամակում նկարագրում է այսպիսի ներքին ու խորքային փոփոխություն։ Նա հիշեցնում է, որ մենք բոլորս ժամանակին ապրում էինք «մտքի ունայնությամբ» (Եփես. 4.17), «Աստծու կյանքից օտարացած» և «անառակության մատնված պղծության բոլոր գործերի մեջ» (հ․18-19):

Սակայն, երբ լսեցինք Քրիստոսի մասին և սովորեցինք Նրանից, հրաժարվեցինք մեր նախկին ապրելակերպից ու հագանք «նոր մարդուն», որ ստեղծված է Աստծո նմանությամբ՝ ճշմարտությամբ և սրբությամբ, որ արդարությունից է (հ․ 21-24)։ Իսկ ի՞նչը կարող է համեմատվել Աստծուն նման լինելու կոչման հետ․ ի՞նչն է հավասարվում թագավորների Թագավորի կատարելությանն ու փառքին։

Մենք կարիք չունենք ապականվելու «խաբուսիկ ցանկություններով» (հ․ 22): Եկե՛ք վայելենք Աստծո պարգևը՝ նոր «ես»-ը, Հիսուս Քրիստոսի մեջ (հ․ 24):

 

Ո՞ր ցանկություններն են այսօր խլում մեր ուժն ու խաղաղությունը։ 

Ինչպե՞ս կարող ենք իրական բավարարվածություն գտնել Քրիստոսի մեջ:

 

Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, շնորհակալ եմ, որ շնորհեցիր երկնային ամենաբարձր կոչումը։

Երբ սրտիս մեջ դատարկություն եմ զգում, մոտեցրո՛ւ ինձ Քեզ, որպեսզի Քո մեջ գտնեմ այն կյանքի լիությունը, որը Դու խոստացել ես։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ելք 4-6, Մատթեոս 14. 22-36