.
2026թ., Հունվարի 24

Սոփոնիա 3. 14-17                                                                                  Շաբաթ   |   Հունվար 24

 

 

Տերը՝ քո Աստվածը, զորավոր է քո մեջ. նա փրկում է․․․: Սոփ․ 3․17 

 

ԱՍՏԾՈ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ

 

Խիստ ռեժիմի բանտում հիսուն տարվա ազատազրկման դատապարտված տասնվեցամյա աղջիկը նստած էր մեկուսարանում։ Երիտասարդ տարիքի պատճառով նրան առանձնացրել էին մյուս կալանավորներից։ Գրեթե մեկ տարի ոչ ոք չէր այցելել նրան։ Մի օր բանտ այցելեցին ավետարանիչներ։ Պահակները նրանցից մեկին թույլ տվեցին մտնել աղջկա խուց, ով բաժնեկցեց նրա հետ Ավետարանի բարի լուրով: Աղջիկն իր կյանքը հանձնեց Քրիստոսին և մկրտվեց հենց բանտի մկրտարանում։ 

Աստված խոստանում է դատաստան նրանց հանդեպ, ովքեր մերժում են Իրեն, սակայն միևնույն ժամանակ ողորմություն է շնորհում նրանց, ովքեր զղջում ու ապաշխարում են։ Նա վերականգնում ու պաշտպանում է նրանց, ովքեր ապավինում են Իր անվանը (Սոփ. 3․10-12)։ Զղջումն առաջնորդում է դեպի ներում, որովհետև Տերն Իր վրա վերցրեց այն դատավճիռը, որին մենք արժանի էինք (հ․ 15)։ Սոփոնիա մարգարեն հույսով է խոսում Աստծո մասին․ «Տերը՝ քո Աստվածը, զորավոր է քո մեջ. նա փրկում է, նա ուրախությամբ պիտի հրճվի քեզ համար, նա կհանդարտեցնի իր սիրով և ցնծությամբ պիտի գոչի քեզ համար» (հ․17)։

Հետևաբար, մենք կարող ենք Ավետարանը մարդկանց հասցնել կարեկցանքով և վստահությամբ, հատկապես նրանց, ովքեր անհույս իրավիճակում են։ Անկախ նրանից, թե որտեղ ենք գտնվում, ինչ ենք արել կամ որքան անարժան ենք մենք ինքներս մեզ համարում, Աստված սիրում է մեզ։ Յուրաքանչյուր մարդ հասանելի է Նրա սիրո ու ողորմության սահմաններում։

 

Երբևէ եղե՞լ է, որ չափազանց հեռու գտնվենք Աստծուց: Ինչպե՞ս է Նրա ողորմությունը մեզ վերականգնել և փոխել մեր հայացքն ուրիշների նկատմամբ։

 

Աղոթք – Սիրառա՛տ Հայր, շնորհի՛ր հոգատար և կարեկից սիրտ, որպեսզի կարողանամ Քո մասին խոսել նրանց հետ, ովքեր կարիքդ ունեն։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ելք 9-11, Մատթեոս 15. 21-39