Մատթեոս 18. 1-4 Երկուշաբթի | Փետրվար 2
․․․եթե դարձի չգաք ու երեխաների նման չլինեք, երկնքի արքայություն չեք մտնի։
Մատթ․ 18․3
ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ
Մեր տան հարևանությամբ մի մեծ պուրակ կար։ Մենք հաճախ էինք այնտեղ զբոսնում այն տղայի հետ, ում մասին հոգ էր տանում մեր ընտանիքը։ Պուրակում նրա ամենասիրելի տեղը մանկական խաղահրապարակն էր, որտեղ հասնելու համար մի փոքրիկ դուռ կար։ Նա հեշտությամբ անցնում էր դրա միջով, բայց ես ստիպված էի լինում կռանալ՝ անցնելու համար։ Փոքրիկին դուր էր գալիս այդ տեսարանը և լիաթոք ծիծաղում էր ինձ վրա։
Խաղահրապարակ տանող փոքրիկ դուռն ինձ հիշեցնում էր Քրիստոսի կյանքից մի դեպք, երբ Նա Իր մոտ կանչեց մի երեխայի՝ բացատրելու, թե ով է մտնելու Երկնքի արքայություն (Մատթ․18․2): Դա համարձակ օրինակ էր, քանի որ այդ օրերին ոչ ոք ուշադրություն չէր դարձնում երեխաներին: Նրանց կարծիքներն ու ցանկությունները ոչ մի նշանակություն չունեին: Տերն օգտագործեց այս մշակութային առանձնահատկությունը՝ փառքի, իշխանության և ազդեցության մեր անառողջ ցանկությունների հետ կապված խնդիրները լուծելու համար:
Համոզված եմ, որ Նա նկատի չուներ, որ Իր աշակերտները պետք է վարքով կրկնօրինակեին երեխաներին։ Նա մատնանշում էր այն այն հատկանիշները, որոնք պետք է ունենան Իրեն ծառայողները։ Մեր հիմնական տարբերակիչ հատկանիշը պետք է լինի խոնարհությունը։ Մենք պետք է «խոնարհեցնենք մեր անձերը» (հ․ 4) և հեզությամբ ծառայենք ուրիշներին։
Մանկական խաղահրապարակ տանող փոքրիկ դուռը հիշեցնում է, որ խոնարհությունը բնածին չէ։ Մենք պետք է այն զարգացնենք մեր մեջ՝ ընդօրինակելով Փրկչին, Ով «ինքն իրեն ունայնացրեց և ծառայի կերպարանք առավ» (Փիլ. 2․7):
Ո՞ր ոլորտներում ենք հաճախ ինքներս մեզ դնում առաջին տեղում և ձգտում նկատելի լինել։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, ների՛ր մեր հպարտության և եսասիրության համար և օգնի՛ր լինել երեխաների նման։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Ելք 29-30, Մատթեոս 21. 23-46