.
2026թ., Փետրվարի 8

Բ Օրենք 15. 7-11                                                                                   Կիրակի   |   Փետրվար 8

 

 

Անպատճառ պետք է տաս նրան, և նրան տալիս սիրտդ չնեղվի: Բ Օր․ 15․10

 

ԵՐԲ ԴՐՍԵՎՈՐՎՈՒՄ Է ԱՍՏԾՈ ՍԵՐԸ

 

«Ինչո՞ւ եք լացում», - հարցրեց քրիստոնեական ծառայության մեջ ընդգրկված կամավորներից մեկը, ով  օգնում էր նրանց, ում տներն ավիրվել էին փոթորիկների և ջրհեղեղների պատճառով: Արցունքները սրբելով՝ կինը պատասխանեց. «Ես լաց եմ լինում ոչ թե որովհետև ամեն ինչ կորցրել եմ, այլ որովհետև սեր եմ տեսնում այս ամենի մեջ»:

Աստծո բնավորությունը, ի թիվս այլ բաների, դրսևորվում է նաև կարիքավորների մասին հոգ տանելու Նրա ցանկության մեջ։ Մովսեսը, Ավետյաց երկիր մտնելուց առաջ Աստծո պատվիրաններն իսրայելացիներին փոխանցելով, ասաց. «Քո սիրտը չխստացնես և քո ձեռքը չփակես քո աղքատ եղբոր առջև ... այլ անպատճառ ձեռքդ բաց կանես նրա համար և նրա կարիքների բավարար լինելու չափ փոխ կտաս նրան» (Բ Օր․ 15․7-8): Հավատացյալների վերաբերմունքն աղքատների նկատմամբ պետք է արտացոլի Աստծո վերաբերմունքը. «Երբ դու նրան տալիս ես, քո սիրտը չի տրտմի» (հ. 10):

Դժվարին հանգամանքներում կամ առօրյա կյանքում, երբ մենք ուրիշների հետ կիսվում ենք Աստծուց ստացած օրհնություններով,  այդ կերպ դրսևորվում է Նրա Որդու սերը։ «Տիրոջ Հոգին ինձ վրա է, որովհետև ի՛նձ օծեց և ի՛նձ ուղարկեց աղքատներին բարի լուրը ավետելու» (Ղուկ․ 4.18): Աստված խոստացել է օրհնել նրանց, ովքեր անկեղծորեն կիսվում են կարիքավորների հետ (Բ Օր. 15․10)։ Այդ օրհնությունը վերաբերում է թե՛ այս կյանքին, թե՛ գալիք հավիտենական կյանքին (Ղուկ. 14․14)։ Չնայած մենք չենք տեսնում Աստծուն երկրի վրա, սակայն մենք կարող ենք տեսնել Նրա բարությունը, երբ ցույց ենք տալիս Նրա առատաձեռնությունն ու կարեկցանքը: Եկե՛ք նմանվենք Նրան։ Անկախ աշխարհում տեղի ունեցող հանգամանքներին՝ Նա դեռևս հոգ է տանում մարդկանց մասին և ցանկանում է օգտագործել մեզ դա անելու համար:

 

Ինչպե՞ս է Աստված հոգում մեր մասին, երբ կարիքի մեջ ենք։

 

Աղոթք – Ողորմա՛ծ և առատաձե՛ռն Աստված, մեր Երկնային Հա՛յր, օգնի՛ր ազատվել անհանգստությունից և ապավինել Քո առատ սիրուն։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ղևտական 4-5, Մատթեոս 24. 29-51