.
2026թ., Փետրվարի 9

Առակներ 18. 1-12                                                                          Երկուշաբթի   |   Փետրվար 9

 

 

Մարդու սիրտը հպարտանում է իր կործանումից առաջ, բայց խոնարհությունը փառքից առաջ է գնում։ Առ․ 18․12

 

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԸՆԿՆՈՒՄ ՀՊԱՐՏՆԵՐԸ

 

18-րդ դարում անգլիացի ակնաբույժ Ջոն Թեյլորի անունը Եվրոպայում բոլորի շուրթերին էր։ Նա բուժեց բազմաթիվ հայտնիների և նույնիսկ դարձավ Գևորգ II թագավորի անձնական ակնաբույժը։ Թեյլորը շատ էր ճանապարհորդում, կազմակերպում բժշկական ներկայացումներ՝ խոստանալով թվացյալ հրաշք բժշկություններ, և հաճախ գիշերվա քողի տակ փախչում էր քաղաքներից՝ փողով լի պարկերով։ Իրականում Թեյլորը շառլատան էր և, հնարավոր է, կուրացրել էր հարյուրավոր հիվանդների։ Պատմությունը նրան հիշում է ոչ թե որպես բժշկության լուսատու, այլ որպես խաբեբա, ով կործանեց դարի երկու մեծագույն կոմպոզիտորների՝ Բախի և Հենդելի տեսողությունը։

Թեյլորը փափագում էր փառքի և ճանաչման, բայց հայտնի դարձավ իր ստերով և պատճառած վնասով: Առակաց գիրքը խոսում է այն մասին, թե ինչպես են եսասիրական հետապնդումները հանգեցնում աղետի: «Մարդու սիրտը հպարտանում է իր կործանումից առաջ», - գրում է Սողոմոնը (Առ․18․12): Թեյլորի անպարկեշտությունը ցույց է տալիս հպարտության հետևանքները: Ավելին, մարդու հիմարությունը հաճախ վնասում է ոչ միայն իրեն, այլև ուրիշներին (հ․ 6-7): «Անկումը» կարող է իսկապես անդառնալի լինել:

Մինչդեռ հպարտությունը կործանում է բերում, խոնարհությունը տանում է դեպի ուրախությամբ լի իմաստալից կյանք։ «Խոնարհությունը փառքից առաջ է գնում» (հ․ 12): Եսասիրաբար մեր սեփական փափագը հետապնդելով (հ․ 1)՝ մենք երբեք չենք ստանա այն, ինչ ցանկանում ենք։ Բայց եթե մեր սրտերը նվիրենք Աստծուն, մենք կարտացոլենք Նրա գեղեցիկ հատկությունները մեր կյանքում։

 

Երբևէ ականատես եղե՞լ ենք, թե ինչպես է հպարտությունը տանում անկման:

 

Աղոթք – Տե՛ր, տու՛ր ինձ խոնարհ սիրտ և օգնի՛ր մերժել ամբարտավանությունն ու հպարտությունը։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ղևտական 6-7, Մատթեոս 25. 1-30