.
2026թ., Փետրվարի 14

Երեմիա 31. 1-4, 7-9                                                                             Շաբաթ   |   Փետրվար 14

 

 

Հավիտենական սիրով եմ սիրել քեզ․․․ Երեմ․ 31․3

 

ՀԱՎԻՏԵՆԱՊԵՍ ՍԻՐՎԱԾ

 

Բոլոր ժամանակների ամենադրամատիկ և խորհրդավոր սիրային նամակներից մեկը գրվել է կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի կողմից և հայտնաբերվել միայն նրա մահից հետո՝ 1827 թվականին: Շտապողականության մեջ գրված նամակից անփոփոխ և երկարատև զգացմունք է ճառագում. «Իմ հավերժ սիրելի... Ես կարող եմ ապրել միայն քեզ հետ, և ոչ երբեք առանց քեզ», - գրել է Բեթհովենը: Սակայն նամակն այդպես էլ չուղարկվեց, իսկ հասցեատերը մնաց անհայտ:

Շատերին գրավեց մեծ կոմպոզիտորի հուսահատ սիրո ծարավը։ Այսօր մենք էլ սեր և երջանկություն ենք փնտրում մարդկանց, իրերի և զգացողությունների մեջ, որոնք չեն կարող բավարարել մեզ։ Սակայն կա մի սեր, որն անհամեմատելիորեն մեծ է, քան անցողիկ սիրավեպը։ Դա Աստծո սերն է Իր ժողովրդի հանդեպ։ Երեմիա մարգարեի միջոցով Նա ասաց. «Հավիտենական սիրով եմ սիրել քեզ, դրա համար ողորմությամբ քեզ դեպի ինձ քաշեցի» (Երեմ․ 31․3)։ Իր մեծ սիրով Աստված խոստացավ Իսրայելին ողորմություն և հանգստություն (հ․ 2), խոստացավ նաև վերականգնել ամեն ինչ, ինչ ավիրվել էր (հ․ 4)։ Չնայած իսրայելացիների ըմբոստ սրտերին՝ Աստված խոստացավ նրանց կրկին Իր մոտ  վերադարձնել (հ․ 9)։

Շատ տարիներ անց, այդ նույն հավիտենական սերը մղեց Հիսուս Քրիստոսին խաչվել մեղավորների համար, երբ մենք անգամ չէինք արձագանքել Նրա շնորհին (Հռոմ․ 5.8): Սեր որոնելու կամ վաստակելու կարիք չկա: Մենք արդեն սիրված ենք հավիտենական սիրով:

 

Որտե՞ղ ենք փորձում սեր որոնել և ընդունված լինել: Ինչպե՞ս է Աստված ցույց տալիս Իր անգերազանցելի սերը։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ սիրեցիր մեզ հավիտենական սիրով։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ղևտական 15-16, Մատթեոս 27. 1-26