.
2026թ., Հուլիսի 4

Եզեկիել 34. 1-2, 11-16                                                                                  Շաբաթ   |   Հուլիս 4

 

 

Ես եմ հովվելու իմ ոչխարներին․․․: Եզ․ 34․15

 

ՀՈՎՎԻ ՍԻՐՏԸ

 

Մի օր Թիմը տեսավ եղջերուների մի հոտ, որն անտառից դուրս էր եկել արոտավայր։ Նրանց մեջ մի եղջերու անհանգիստ էր թվում։ Թիմը մտածեց, որ հավանաբար նա մայր եղջերու է, որ կորցրել է իր ձագին։ Երբ նա գտավ ձագուկին, հեռախոսով միացրեց եղջերուի ձագի կանչի ձայնագրությունը։ Մայր եղջերուն հետևեց նրան, և Թիմը նրան տարավ այն վայրը, որտեղ թաքստոցում պառկած էր փոքրիկը։ Ձագն անմիջապես սկսեց կաթ ուտել, և մայրն ու ձագը կրկին միավորվեցին՝ Թիմի փորձառության ու հոգատարության շնորհիվ։ 

Սակայն Աստված անհամեմատ ավելի մեծ հոգատարությամբ է խնամում Իր ժողովրդին։ Իսրայելացիները մոլորվել էին մեղքի խավարում և հայտնվել բաբելոնյան գերության մեջ։ Բայց Աստված ասաց. «Ահա ես ինքս եմ փնտրելու իմ ոչխարներին և որոնելու եմ նրանց» (Եզեկ. 34․11)։ Քանի որ Իսրայելի առաջնորդները թույլ էին տվել, որ ժողովուրդը ցրվի (հ. 12), Տերը խոստացավ, որ Ինքը կգտնի կորածներին, հետ կբերի մոլորվածներին, կվիրակապի վիրավորներին և կզորացնի հիվանդին (հ. 16)։ 

Քրիստոսին հավատացողներն Աստծո հոգատարության բարձրագույն դրսևորումը տեսնում են այն իրողությամբ, որ Նա գտավ և փրկեց մեզ։ «Ես եմ բարի հովիվը. բարի հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար» (Հովհ. 10․11), - ասաց Հիսուսը։ Երբ մենք մեղքի գերության մեջ էինք, Նա որոշեց փրկել մեզ՝ զոհաբերելով Իր կյանքը, և մեզ պարգևեց ազատություն՝ ամենաթանկ պարգևը։ Եկե՛ք փառավորենք Բարի Հովվին, Ով գտավ մեզ, ազատագրեց և սիրով բերեց Իր հոտի մեջ։

 

Ինչպե՞ս կարող ենք մեր կյանքով շնորհակալություն հայտնել Բարի Հովվին՝ Իր փրկության և անսահման հոգատարության համար։ 

 

Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, շնորհակալ եմ ինձ սիրելու և ինձ ազատելու համար: Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Հոբ 28-29, Գործք Առաքելոց 13. 1-25