.
Երիտասարդական համագումար Արցախում

«…Քննեցե՛ք Տիրոջ կամքը, որ  բարին, հաճելին և կատարյալն է» Հռովմեացիս 12:2

Դեկտեմբերի 12-ին Ստեփանակերտի Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցում էին հավաքվել Շուշիից, Ասկերանից և Ստեփանակերտից մոտ 70 երիտասարդներ, ովքեր մասնակցում էին երիտասարդական համագումարին:

Համագումարը սկսվեց վեր. Վարդան Ափինյանի ողջույնի խոսքով և շարունակվեց փառաբանության պաշտամունքով:

Համագումարի խոսնակը Սիսիանի ՀԱԵ հոգևոր հովիվ պատվելի Արման Մարտիրոսյանն էր: Նա երիտասարդներին ներկայացրեց քրիստոնեական ընտանիքի չափանիշներն ու խոսեց Աստծո կամքին համապատասխան ընտանիք ստեղծելու կարևորության մասին:

Պատվելի Արման Մարտիրոսյանը երիտասարդներին քաջալերեց իր անձնական վկայությամբ, նաև առիթ տվեց համագումարին ներկա ամուսնացած երիտասարդներին կիսվել իրենց կյանքի վկայությամբ, ու հատկապես խոսել այն մասին, թե ինչպե՞ս հասկացան Աստծո կամքն իրենց կողակցի ընտրության հարցում: Ստեփանակերտի ՀԱԵ հոգևոր հովիվ վեր. Վարդան Ափինյանը նույնպես խոսեց իր անձնական փորձառության մասին և Աստվածաշնչից  խրատական խոսքով հորդորեց երիտասարդներին՝ փնտրել Աստծո կամքը:

Համագումարն ավարտվեց պատվելի Արման Մարտիրոսյանի աղոթքով և օրհնության խոսքերով:

Նախորդ
...
X