.
2026թ., Հուլիսի 9

Հռոմեացիներին 12. 3-8                                                                         Հինգշաբթի   |   Հուլիս 9

 

 

Միայն թե զանազան պարգևներ ունենք ըստ այն շնորհի․․․ Հռ․12․6 

 

ԾԱՌԱՅԵ՛Ք ՁԵՐ ՇՆՈՐՀՆԵՐՈՎ

 

«Դու շատ լավ ես կիթառ նվագում», - եկեղեցում ասացի իմ նոր ընկերոջը։ «Շնորհակալ եմ, - պատասխանեց նա, - դա իմ ծառայությունն է»։ Ես կրկին լսեցի «ծառայություն» բառը։ Այն ժամանակ դեռ չէի հասկանում, թե դա ինչ է նշանակում և ինչպես կարող է մարդը «ծառայել»։ Բայց իմ ընկերը պարզապես օգտագործում էր իր երաժշտական պարգևը՝ ուրիշներին օգտակար լինելու համար։ Հետագայում ես բացահայտեցի, որ իմ պարգևներից մեկը քաջալերելն է։ Սկզբում ես մի փոքր հիասթափվեցի․ այդ պարգևն ինձ համար չափազանց պարզ էր թվում։ Սակայն շուտով հասկացա, որ այն ինձ իսկական ուրախություն է բերում։ Ես գրում էի խրախուսական նամակներ կամ զանգահարում եկեղեցու անդամներին, և դա անխուսափելիորեն բարձրացնում էր իմ տրամադրությունը։ Ես օգտագործում էի իմ տաղանդը՝ նույնիսկ չգիտակցելով դա։

Քրիստոսին հավատացող բոլոր մարդիկ ստանում են հոգևոր պարգևներ՝ եկեղեցում ծառայության համար (Ա Կորնթ. 12․6)։ Երբեմն մենք նույնիսկ չենք գիտակցում, թե կոնկրետ ինչ պարգև ունենք, և պարզապես ծառայում ենք այնտեղ, որտեղ կարիք կա, բայց Սուրբ Հոգին գործում է (հ. 4-6, 8-11)։,

Ինչպես մեկ մարմինն ունի բազմաթիվ անդամներ՝ տարբեր գործառույթներով, «այնպես էլ շատերս մեկ մարմին ենք Քրիստոսի մեջ, բայց ամեն մեկս միմյանց անդամ ենք» (Հռոմ. 12․5)։ Աստված Իր շնորհով մեզ տվել է «զանազան պարգևներ» (հ. 6), սակայն, ինչ պարգևներ էլ որ Սուրբ Հոգին մեզ շնորհած լինի, գլխավորն այն է, որ դրանք օգտագործենք եկեղեցում՝ Քրիստոսի մարմնում մարդկանց ծառայելու համար (Ա Կորնթ. 12․27)։ 

 

Ո՞րն է մեր հոգևոր պարգևը։ Ինչպե՞ս կարող ենք այն օգտագործել՝ ուրիշներին օրհնելու համար։ 

 

Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր ինձ օգտագործել իմ հոգևոր պարգևները մարդկանց ծառայելու համար։ Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Հոբ 38-40, Գործք Առաքելոց 16. 1-21