.
2026թ., Հուլիսի 12

Ծնունդ 50. 22-26                                                                                        Կիրակի   |   Հուլիս 12

 

 

Հովսեփը երդում անել տվեց Իսրայելի որդիներին՝ ասելով. «Աստված անպայման կայցելի ձեզ. իմ ոսկորներն այստեղից հանե՛ք»։ Ծն․ 50․25

 

ՀԱՄԱՁԱՅՆ ԱՍՏԾՈ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ

 

Ամեն երեկո Պետրոսը համբուրում էր իր տարեց ծնողների լուսանկարը, որը շրջանակի մեջ դրված էր իր մահճակալի կողքին։ Երկար տարիներ էին անցել այն օրից, երբ նրանք վերջին անգամ տեսան միմյանց։ Երբ երիտասարդ տարիքում նա ընդունեց Քրիստոսին, ծնողները պահանջեցին, որ հրաժարվի իր նոր հավատքից։ Սակայն Պետրոսը չհնազանդվեց, և նրանք խզեցինք կապերը։ «Աստվածաշնչում Աստված խոստացել է օգնել Իր զավակներին դժվար ժամանակներում, և ես վստահեցի Նրան, - կիսվում է նա։ - Քրիստոսին հետևելը հեշտ չէր, բայց Նա օգնեց ինձ հաղթահարել ամեն ինչ»։

Պետրոսը համոզված էր, որ Աստված հավատարիմ է Իր Խոսքին, ուստի ապրում էր՝ ապավինելով Աստծո խոստումներին։

Ծննդոց գիրքը ցույց է տալիս, որ Հովսեփը նույնպես խորապես վստահ էր Աստծո հավատարմության վրա։ Իր կյանքի վերջում նա ասաց իր եղբայրներին. «Ահա ես մեռնում եմ. Աստված անպայման կայցելի ձեզ, կհանի ձեզ այս երկրից և կտանի այն երկիրը, որ երդվեց տալ Աբրահամին, Իսահակին և Հակոբին» (Ծն. 50․24)։ Հովսեփը չէր կասկածում, որ Աստված կկատարի Իր խոստումը և Իր ընտրյալ ժողովրդին կհասցնի Ավետյաց երկիրը։ Այդ պատճառով էլ նա «երդում անել տվեց Իսրայելի որդիներին՝ ասելով. «Աստված անպայման կայցելի ձեզ. իմ ոսկորներն այստեղից հանե՛ք» (հ. 25)։

Չորս հարյուր տարի անց՝ Եգիպտոսի գերությունից դուրս գալու ժամանակ, «Մովսեսն իր հետ վերցրեց Հովսեփի ոսկորները» (Ելք 13․19)։ Իսկ հետո, Հեսուի գրքում կարդում ենք. «Հովսեփի ոսկորները, որ Իսրայելի որդիները հանել էին Եգիպտոսից, թաղեցին Սյուքեմում» (Հես․ 24․32)։ Եկե՛ք հետևենք Հովսեփի հավատքի օրինակին (Եբր. 11․22)՝ վստահելով Աստծո խոստումներին:

 

Աստծո ո՞ր խոստումներին կարող ենք ապավինել մեր կյանքում։ Ի՞նչ գործնական քայլեր կարող ենք անել՝ այդ խոստումների համաձայն ապրելու համար։  

 

Աղոթք – Հավատարի՛մ Տեր, շնորհակալ եմ Քո բոլոր խոստումների համար։ Օգնի՛ր ինձ վստահությամբ ապավինել դրանց և ամեն օրն ապրել Քո Խոսքի համաձայն։ Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 4-6, Գործք Առաքելոց 17. 16-34