.
ՀԱԵ առաջնորդների խրախուսման միջոցառում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Երևանում՝ Բաղրամյան 18-ում, այս տարի ևս յուրահատուկ միջոցառում էր կազմակերպել՝ տարին ամփոփելու, եկեղեցու ծառայողներին և ծառայության պատրաստվողներին խրախուսելու համար: Կիրակի՝ դեկտեմբերի 15-ին, տերունական պաշտամունքից հետո եկեղեցասրահում հավաքվեցին  Բաղրամյան 18-ի ՀԱԵ ավելի քան 70 ծառայողները: Ծրագիրը սկսվեց նախորդ տարվա ընթացքում կատարված ծառայություններից հիշարժան դրվագների ֆոտոկոլաժով, որին հաջորդեց երիտասարդների առաջնորդությամբ փառաբանությունը: Այնուհետև եկեղեցու հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանը, ամփոփելով տարին, փառք տվեց Աստծուն անցած մեկ տարվա, ձեռքբերումների ու նաև ձախողումներից քաղված դասերի համար, և շնորհակալություն հայտնեց եկեղեցու բոլոր խմբերի առաջնորդներին՝ նվիրյալ ծառայության համար: Վեր. Հովսեփյանը խոսեց Սաղմոս 100.2 համարի շուրջ, որը նաև օրվա խորագիրն էր «Ծառայեցե'ք Տիրոջն ուրախությունով»: Վերապատվելի Հովսեփյանը հիշեցրեց, որ Տիրոջն ուրախությամբ ծառայությունը ոչ թե ինչ որ բան անելու, այլ ամբողջ կյանքում Աստծո հետ ունեցած անհատական հարաբերությունների ու միասնական փառաբանության մեջ է: Միջոցառման հոգևոր մասին հաջորդեց շնորհակալության ու խրախուսման պահը: Եկեղեցու բոլոր առաջնորդները` ըստ ծառայության խմբերի, բեմ հրավիրվեցին, շնորհակալական բացիկ, Ռայներ Վագների հեղինակած անհատական սերտողության համար «Նոր Կտակարանի ներածություն» գիրքը և օրվա կարգախոսով գրիչներ ստացան: Ծառայողների խրախուսման միջոցառումը շարունակվեց հյուրասիրությամբ:

Նախորդ
...
X