Կողոսացիներին 1. 1-4 Հինգշաբթի | Հուլիս 30
Որովհետև դուք մեռաք, ու ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծու մեջ։ Կող․ 3․3
ՆՈՐ ԿՅԱՆՔ՝ ՄԵՌԱԾ ՍՐՏԵՐԻ ՀԱՄԱՐ
Ծառի միջուկը նրա հենարանն է։ Թեև այն մեռած հյուսվածք է, չի փտում և չի կորցնում իր ամրությունը, քանի դեռ կենդանի արտաքին շերտերը մնում են անվնաս։ Կազմված լինելով մանրաթելերից, որոնք միմյանց ամրացված են հատուկ կպչուն փայտանյութով, միջուկը կարող է ամուր լինել նույնիսկ պողպատի նման։ Հենց դա է օգնում ծառին դիմակայել բնության հարվածներին։
Պողոս առաքյալը, դիմելով կողոսացիներին, կոչ է անում նրանց ապրել հարության կյանքով։ Կարծում եմ՝ փրկվածների վերափոխման մասին խոսելիս նա կարող էր օգտագործել ծառի միջուկի պատկերը։ «Որովհետև դուք մեռաք, ու ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծու մեջ», - գրում էր նա (Կող. 3․3)։ Առաջին հայացքից մահվան մասին այս խոսքերը կարող են մռայլ թվալ, սակայն հարության լույսի ներքո դրանք դառնում են հույսի աղբյուր։ Աստված վերափոխում է մեր հին բնության մեռած միջուկը՝ զորացնելով մեզ հարություն առած Հիսուսի զորությամբ, որպեսզի կարողանանք դիմանալ կյանքի փորձություններին։
Մեր նախկին «ես»-ը մեռավ, ինչպես ծառի մեռած միջուկը։ Սակայն դրա փոխարեն մենք դարձանք նոր մարդիկ՝ Աստծո կողմից ստեղծված, Քրիստոսի մեջ Նրա նոր ստեղծագործությունը (Բ Կորնթ. 5․17)։ «Նրանով ենք ապրում, շարժվում և կանք․․․» (Գործք 17․28)։
Ծառի կառուցվածքը գեղեցիկ կերպով պատկերում է մեր կյանքը Քրիստոսի մեջ։ Փա՜ռք Աստծուն, որ Նա մեզ մահից դեպի կյանք է առաջնորդում։
Ինչպե՞ս է Աստծո վերափոխող զորությունը դրսևորվում մեր կյանքում։ Բնության մեջ ի՞նչ այլ պատկերներ կարող են ցույց տալ մեր նոր կյանքը Քրիստոսի մեջ։
Աղոթք – Տե՛ր, զորացրո՛ւ ինձ և իմ ամբողջ կյանքը, որ Քո մեջ է թաքնված։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 51-53, Հռոմեացիներին 2