.
2026թ., Օգոստոսի 1

Եբրայեցիներին 11. 8-16                                                                         Շաբաթ   |  Օգոստոս 1

 

 

Բայց այժմ ավելի լավ վայրի են տենչում, այսինքն՝ երկնավոր վայրի… Եբր. 11.16

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԿԻՐԸ

 

Միշելը միաժամանակ հակասական զգացումներ էր ապրում։ Նրա հոր երկրային կյանքը մոտենում էր իր ավարտին, և դա ծանր էր նրա համար, հատկապես հոր հուզիչ խոսքերից հետո. «Սիրելի՛ս, շատ եմ ափսոսում, որ չեմ կարողանա ներկա լինել քո հարսանիքին և քեզ ուղեկցել դեպի խորան»։ Սակայն դա հուսահատության վիշտ չէր։ «Հայրի՛կ, դու գնում ես ավելի լավ հայրենիք, - պատասխանեց Միշելը, - երկնային հայրենիք»։ Նա հավատում էր, որ իր հայրը հանդիպելու է Արարչին և հավիտյան բնակվելու Նրա թագավորությունում։ «Երկնքում շատ հրաշալի կլինի», - մտածում էր նա։

Եբրայեցիներին ուղղված նամակը գրվել էր հրեա քրիստոնյաներին, ովքեր հալածանքների էին ենթարկվում թե՛ իշխանությունների, թե՛ իրենց կրոնական հակառակորդների կողմից։ Մոտենում էր Երուսաղեմի անկումը և տաճարի կործանումը: Այդ տագնապալի ժամանակներում նամակի հեղինակը հորդորում էր հավատացյալներին ամուր պահել իրենց հավատքը և նրանց ուշադրությունը հրավիրում էր իրենց նախորդած «վկաների մեծ բազմությանը» (Եբր. 12.1)։ Հին Կտակարանի հավատի բոլոր հերոսները «…մեռան՝ առանց խոստումները ստանալու։ Բայց հեռվից տեսնում էին դրանք…» (Եբր. 11.13)։ Չնայած Միշելը լաց էր լինում, երբ հայրը մահացավ, բայց նրա սիրտը թեթև էր, որովհետև ընդունել էր իր Երկնային Հոր խոստումները: Եվ մենք նույնպես, թեև տեսնում ենք այդ խոստումները «միայն հեռվից», կարող ենք ընդունել դրանք՝ վստահելով մեր ապագան Արարչին:

 

Ինչպե՞ս է երկնքում սպասվող փառավոր ապագայի հույսն ազդում մեր ձգտումների և կյանքի ընթացքի վրա։         

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր ինձ ապրել այն վստահությամբ, որ Դու հավատարիմ ես և մի օր ինձ կընդունես Քո հավիտենական տանը։ Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 57-59, Հռոմեացիներին 4