«Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Ձեզ և Մեզ մեծ ավետիս»
Քրիստոսի Ծննդյան Բարի Լուրը Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու երիտասարդներն այս տարի ևս սկսեցին ավետել Հունվարի 5-ի երեկոյան: Փրկչի Ծննդյան մասին երգերով ՀԱԵ Բաղրամյան 18-ի և, այս տարի առաջին անգամ, նաև ՀԱԵ «Հույսի Տան» երիտասարդները ավետեցին Բարի Լուրը : Ժամը 5-ից մինչև կեսգիշեր ՀԱԵ տասնյակ երիտասարդներ ընդհանուր առմամբ մոտ 50 տուն այցելեցին: Այդքան ընտանիք և նրանց հարևանությամբ բնակվող մարդիկ Քրիստոսի Ծննդյան մասին լսեցին հոգևոր երգերի միջոցով: Երիտասարդները նախապես մշակված երգացանկից նախ երգում էին հավատացյալների դռների առջև, իսկ երբ տանտերերը բացում էին դուռն ու ներս հրավիրում, փառաբանությունն ու ավետումը շարունակվում էին տանը: