.
2026թ., Օգոստոսի 8

Բ Օրենք 4. 1-10                                                                                       Շաբաթ   |  Օգոստոս 8

 

 

… դրանք սովորեցրո՛ւ քո որդիներին և որդիների որդիներին։ Բ Օր. 4.9

 

ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՎՐԱ

 

Ռեգբիի մարզման ժամանակ Ջոնի հայրը, ով նրա մարզիչն էր, խնդրեց ցույց տալ, թե ինչպես ճիշտ փոխանցել գնդակը։ Ջոնը վատ չէր խաղում, բայց վախենում էր սխալվելուց։ Այդ պատճառով նա նախ աղոթեց, հետո կատարեց վարժությունը և ավելացրեց․ «Շնորհակալ եմ, Տե՛ր»։ Ավելի ուշ հայրը նրան ասաց․ «Ես հպարտանում եմ քեզնով, որդի՛ս։ Դու լավ աշխատեցիր մարզման ժամանակ։ Բայց ավելի կարևոր է այն, որ դու աղոթեցիր և փառաբանեցիր Աստծուն»։ Ջոնն ամաչելով թոթվեց ուսերը և ասաց․ «Դու էլ ես այդպես անում։ Ես պարզապես ընդօրինակեցի քեզ»։

Պատմության ընթացքում Աստված հաճախ գործել է ծնողների և երեխաների առողջ հարաբերությունների միջոցով։ Երբ Նա Իսրայելին տվեց Իր օրենքները, պատվիրեց ոչինչ չավելացնել դրանց և ոչինչ չպակասեցնել դրանցից (Բ Օր. 4.1-2)։ «…պահե՛ք և գործադրե՛ք դրանք, որովհետև հենց դրա մեջ է ձեր իմաստությունն ու խոհամտությունը ազգերի առաջ,», - ասաց Աստված (հ. 6)։ Ապա շարունակեց՝ ասելով. «…դրանք սովորեցրո՛ւ քո որդիներին և որդիների որդիներին» (հ. 9): Ինչո՞ւ. «Որպեսզի սովորեն վախենալ ինձանից այնքան ժամանակ, որ նրանք կապրեն երկրի վրա, և իրենց որդիներին էլ սովորեցնեն» (հ. 10)։

Պարտադիր չէ, որ մենք ծնող լինենք կամ ծառայենք եկեղեցում, որպեսզի կարողանանք Աստվածաշնչի ճշմարտությունը փոխանցել նոր սերունդներին։ Մենք կարող ենք աղոթել որևէ երեխայի կամ երիտասարդ ընտանիքի համար՝ նպաստելով նրանց հոգևոր աճին, կամ պարզապես քաջալերանքի խոսքեր ասել։ Ամենակարևորն առողջ և սիրով կառուցված հարաբերություններն են, որոնց միջոցով Աստված կարող է գործել և ազդեցություն ունենալ հաջորդ սերունդների վրա։

 

Ինչպե՞ս է Աստված օգտագործել ավագ սերնդի մարդկանց, որպեսզի հոգևորապես աճենք։ Ինչպե՞ս կարող ենք մենք ազդել երեխաների կամ երիտասարդ ընտանիքների հոգևոր կյանքի վրա։          

 

Աղոթք Երկնայի՛ն Հայր, սովորեցրո՛ւ ինձ սիրով ընդունել տարբեր սերունդների մարդկանց, ծառայել նրանց և փոխանցել Քո Խոսքի ճշմարտությունը։ Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 74-76, Հռոմեացիներին 9. 16-33