.
2026թ., Օգոստոսի 12

Մատթեոս 28. 16-20                                                                     Չորեքշաբթի   |   Օգոստոս 12

 

Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։ Մատթ․ 28․19

 

ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԵՐ

 

Ընկերս՝ Մարկը, հիվանդանոցում էր։ Նախորդ այցելության ժամանակ նա աշխույժ էր և զրուցում էր, բայց մեկ շաբաթ անց արդեն շատ էր թուլացել ու չէր խոսում։ Այնուամենայնիվ, ես շարունակում էի այցելել նրան և շփվել նրա հարազատների հետ՝ հույս ունենալով, որ իմ ներկայությունը նրանց կքաջալերի։ Վերջին այցելության ժամանակ, երբ արդեն պատրաստվում էի դուրս գալ, դռան մոտ շրջվեցի և շշնջացի. «Սիրում եմ քեզ, Մա՛րկ»։ Իհորկե, պատասխան չէի ակնկալում, բայց հանկարծ տեսա, որ նա շուրթերը շարժվում են։ Առանց ձայնի նա պատասխանում էր. «Ես էլ եմ քեզ սիրում»։

Հրաժեշտի խոսքերը կարող են անջնջելի հետք թողնել։ Իր հարությունից հետո, երբ Հիսուսը պատրաստվում էր վերադառնալ Հոր մոտ, ասաց Իր աշակերտներին, որ ամբողջ իշխանությունը երկնքում և երկրի վրա Իրեն է տրված (Մատթ. 28․18)։ Այնուհետև նրանց տվեց Մեծ հանձնարարականը. «Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի» (հ. 19-20)։ Տերը նաև հավաստիացրեց, որ միշտ նրանց հետ կլինի (հ. 20)։ 

Քրիստոսի վերջին խոսքերն ուղղված են նաև մեզ։ Ընդունե՛նք Նրա կոչը՝ պատմելու Իր մասին բոլոր մարդկանց, որպեսզի նրանք նույնպես կարողանան ստանալ Նրա ներումը, ապրել Նրա համար և հավիտյան լինել Նրա հետ։ Նրա Բարի լուրն այնքան հրաշալի է, որ մենք չենք կարող չկիսվել դրանով բոլոր ազգերի հետ։ 

 

Ո՞ւմ հետ կարող ենք այսօր կիսվել Ավետարանի բարի լուրով։           

 

Աղոթք Տե՛ր, օգնի՛ր ինձ աշխարհին հասցնել Բարի լուրը և համարձակորեն պատմել Քո սիրո ու փրկության մասին։ Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 84-86, Հռոմեացիներին 12