Գործք Առաքելոց 22. 12-16 Հինգշաբթի | Օգոստոս 13
որպեսզի բոլոր մարդկանց առաջ նրա վկան լինես այն բաների մասին, որ տեսար ու լսեցիր։ Գործք 22․15
ՔՐԻՍՏՈՍԻ ՎԿԱՆ
Մի հետաքրքիր միտք գրավեց ուշադրությունս․ «Մենք չենք կարող ստիպել մեր երեխաներին հավատալ։ Մենք միայն կարող ենք նրանց հիմք տալ՝ հավատալու այն ամենին, ինչին ինքներս ենք հավատում»։ Սա իմաստուն դիտարկում է։ Բայց ինչպե՞ս կարող ենք դա անել։
Եթե խոսքը երեխաների դաստիարակության մասին է, ապա խորհուրդ հարցնելու մարդկանց շարքում Պողոս առաքյալը, հավանաբար, առաջիններից մեկը չէր լինի։ Ըստ երևույթին, նա սեփական երեխաներ չուներ, իսկ ծնողները սովորաբար նախընտրում են լսել նրանց, ովքեր անձամբ են անցել անքուն գիշերների, փոքրիկ երեխաների խնամքի, պատանեկության դժվարությունների միջով և գիտեն, թե ինչ է նշանակում աղոթել հեռացած որդու կամ դստեր համար։ Այնուամենայնիվ, Պողոսը (կամ Սողոսը) նույնպես կարող է մեզ շատ բան սովորեցնել։ Նա պատրաստվում էր Դամասկոսում հետապնդել քրիստոնյաներին, երբ Քրիստոսը միջամտեց նրա կյանքին։ Հալածողը գետին ընկավ և կուրացավ երկնային փառքի լույսից (Գործք 9.1-9)։ Շուտով նրա մոտ եկավ տեղի հավատացյալ Անանիան, ով վերականգնեց Սողոսի տեսողությունը և ասաց նրան. «Եվ նա այստեղ էլ քահանայապետներից իշխանություն ունի ձերբակալելու բոլոր նրանց, ովքեր քո անվանն են կոչ անում»։ Տերը նրան ասաց. «Գնա՛, որովհետև նա ինձ համար ընտրյալ անոթ է՝ հեթանոս ազգերի և թագավորների, Իսրայելի որդիների առաջ իմ անունը հայտնելու» (Գործք 22․14-15)։ Սավուղն իսկապես դարձավ Քրիստոսի վկան, և Աստված նրան տվեց բազմաթիվ հոգևոր զավակներ։ Նրա «դաստիարակության ձևը» կայանում էր նրանում, որ նա կիսվում էր իր տեսածով և աղոթում։
Անկախ նրանից՝ խոսքը մեր սեփական երեխաների դաստիարակության մասին է, թե ուրիշների հետ շփման, մենք չենք կարող ստիպել նրանց հավատալ։ Բայց կարող ենք մեր խոսքերով և կյանքով վկայել այն մասին, ինչ տեսել և լսել ենք, և կարող ենք նաև աղոթել։ Աստված, Ով Պողոսին ուղարկեց հեթանոսների մոտ, այսօր նույն հանձնարարությամբ ուղարկում է նաև մեզ՝ մարդկանց վկայելու Քրիստոսի մասին, իսկ հետո վստահելու նրանց սիրող Երկնային Հորը։
Ո՞ր երեխաների կյանքում կարող ենք դրական հոգևոր ազդեցություն ունենալ։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, թող մեր երեխաները հավատան Քեզ և ճանաչեն Քո սերն ու ճշմարտությունը։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 87-88, Հռոմեացիներին 13