Կողոսացիներին 3. 9-15 Երկուշաբթի | Օգոստոս 17
Մի՛ ստեք միմյանց. հանե՛ք ձեր վրայից հին մարդուն իր գործերով հանդերձ։ Կող. 3.9
ՍՏԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԸ
«Որքա՜ն դաժան է ապրել կեղծիքի մեջ», - գրել է գերմանացի մի աստվածաբան՝ իր բանաստեղծության մեջ հակադրելով վստահության վրա հիմնված հարաբերությունները ստի պատճառով քայքայված հարաբերություններին։ Նրա նկարագրությամբ՝ սիրով ասված ճշմարտությունը «հրաշալի համեմունք» է, որը գույն ու համ է տալիս առօրյային։ Իսկ սուտը կործանարար է, ինչպես երկրաշարժը, և մահաբեր՝ ինչպես թույնը։ Սուտ խոսողը նման է մարդու, որը ժանտախտ է տարածում։
Նման համեմատությունները կարող են չափազանց խիստ թվալ։ Սակայն Աստվածաշունչն խոսքերին և հատկապես ստին շատ լուրջ է վերաբերում։ Նորադարձ հավատացյալներին բացատրելով, թե ինչ տարբերություն կա Քրիստոսին հետևելուց առաջ և հետո ունեցած կյանքի միջև, Պողոսը գրում է. «Մի՛ ստեք միմյանց. հանե՛ք ձեր վրայից հին մարդուն իր գործերով հանդերձ 10 և նո՛րը հագեք…» (Կող. 3.9-10)։
Կան բազմաթիվ հանգամանքներ, որոնց պատճառով մենք կարող ենք գայթակղվել ստելու կամ ճշմարտությունն աղավաղելու մեջ: Երբեմն թվում է, թե դա մեզ կամ ուրիշներին պաշտպանելու լավագույն միջոցն է։ Սակայն Սուրբ Հոգին սովորեցնում է ապրել այլ կյանքով՝ մեր սրտում ունենալով «գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն» (հ. 12)։ Այս կերպ ներումը և սերը ստեղծում են վստահության վրա հիմնված հարաբերություններ, որոնք խաղաղություն են բերում մեր հոգիներին (հ. 15)։
Ի՞նչ ավերածություններ է առաջացրել սուտը մեր կյանքում: Ինչպե՞ս են ստեղծենք վստահելի հարաբերություններ:
Աղոթք – Սիրելի՛ Փրկիչ, օգնի՛ր ինձ միշտ ճշմարտախոս լինել, որպեսզի խոսքերս օրհնություն բերեն: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 97-99, Հռոմեացիներին 16