.
2026թ., Օգոստոսի 25

Ամովս 9. 2-4, 11-15                                                                         Երեքշաբթի   |   Օգոստոս 25

 

․․․Եվ իմ աչքը նրանց վրա պիտի հաստատեմ․․․ Ամ․ 9․4 

 

ԱՍՏՎԱԾ ԱՄԵՆ ԲԱՆ ՏԵՍՆՈՒՄ Է

 

Մայքլը չկարողացավ զսպել ծիծաղը, երբ Գրեյսը թաքնվեց ճաշացանկի ետևում։ Սրճարանում պատվերին սպասելիս, նրանք խաղացին թաքնվելու խաղ սեղանի շուրջ։ Հինգամյա աղջիկը մտածեց, որ եթե ինքը չի տեսնում իր հայրիկին, ապա հայրը նույնպես չի տեսնում իրեն։ Մայքլին դստեր այդ մանկական միամտությունը զվարճացրեց, բայց հետո նա հասկացավ, որ այստեղ ինքն էլ կարևոր բան ունի սովորելու։ Մի՞թե երբեմն մենք էլ չենք մտածում, թե կարող ենք մեր մեղքերը թաքցնել Աստծուց։ Որ եթե մենք Նրան չենք տեսնում, ապա Նա էլ մեզ չի տեսնում։ 

Ամովս մարգարեի գրքում Աստված զգուշացնում է Իսրայելին, որ նրանք չեն կարող խուսափել երկնային դատաստանից իրենց մեղքերի համար. «Եվ եթե Կարմեղոսի գլխին թաքնվեն, պիտի փնտրեմ և այնտեղից վերցնեմ նրանց ... Եվ իմ աչքը նրանց վրա պիտի հաստատեմ չարիքի համար և ոչ թե բարիքի համար» (Ամ․ 9․3-4): Ամենատես ու ամենագետ Աստծո աչքից ոչինչ չի վրիպում:

Սակայն Ամովսի գրքում խիստ նախազգուշացման հետ մեկտեղ հնչում է նաև հույսի խոստումը։ 11-15-րդ համարներում Տերը խոստանում է վերականգնել Իր ժողովրդին. «Պիտի կանգնեցնեմ Դավթի ընկած տաղավարը և պիտի նորոգեմ նրա ճեղքերը, պիտի վերականգնեմ և այն պիտի վերակառուցեմ վաղեմի օրերի պես» (հ. 11)։ Իր արդար դատաստանից հետո Աստված Իսրայելին առատ օրհնություններ կպարգևի (հ. 13-15)։ 

Աստված ինչպես տեսնում է մեր անկումները, այնպես էլ տեսնում է մեր ապաշխարությունը։ Նա պատրաստ է ներել, բժշկել և վերականգնել մեզ։ Այս ճշմարտությունը հույս և մխիթարություն է բերում մեր սրտերին։ Ուստի ամուր կառչե՛նք սուրբ, արդար և ողորմությամբ ու շնորհքով լի Աստծուց։

 

Ի՞նչ մեղքերի կամ թուլությունների դեմ ենք այսօր պայքարում։ Ինչո՞ւ է Աստված պատրաստ ներել և վերականգնել մեզ։         

 

Աղոթք Ամենագե՛տ Աստված, Քեզնից ոչինչ հնարավոր չէ թաքցնել։ Դու տեսնում ես իմ գործերը, մտքերը, խոսքերն ու սրտիս դիրքը։ Շնորհակալ եմ Քո անսահման ողորմության և շնորհի համար։ Իմ հույսն ու վստահությունը միայն Քեզ վրա են։  Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 119․1-88, Ա Կորնթացիներին 7. 20-40