Հունվարի 22-ին Վանաձորի ՀԱԵ-ն հյուրընկալել էր Գյումրու ՀԱԵ աշակերտաց խմբի երիտասարդներին՝ Գրիգոր Վարդանյանի առաջնորդությամբ: Հյուրընկալության նպատակը համատեղ սեմինարն էր, որը վարեց Գրիգոր Վարդանյանն առաջնորդների և պատրաստվող առաջնորդների համար: Թեման վերնագրված էր՝ «Հարսանիք առանց փեսայի»: Սեմինարի մոտ 3 տասնյակ մասնակիցներն անդրադարձան արդյունավետ ծառայության միակ գրավականին՝ Աստծո կենսարար առաջնորդությանը: Սերտեցին, որ ինչպես ուխտի տապանակն էր անհրաժեշտ տաճարում, այնպես էլ Տիրոջ ներկայությունն է անհրաժեշտ Իրեն ծառայողների կյանքում:
Սեմինարից հետո երիտասարդները, հյուրասիրության սեղանի շուրջ, հաղորդակցության առիթ ունեցան, այնուհետեւ մասնակցեցին միասնական երիտասարդական պաշտամունքին:
Հանդիպումն ավարտվեց վեր. Գևորգ Գասպարյանի աղոթքով: