.
2026թ., Օգոստոսի 29

Ծնունդ 17․15-22                                                                                    Շաբաթ   |   Օգոստոս 29

 

Բայց իմ ուխտը կհաստատեմ Իսահակի հետ, որին Սառան կծնի քեզ համար եկող տարի այս ժամանակ։ Ծն․ 17․21 

 

ԱՍՏԾՈ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

 

Մարո Իտոհեին նշանակեցին ռեգբիի թիմի ավագ, երբ նա ընդամենը քսաներկու տարեկան էր։ Սակայն տարիներ անց նա խոստովանեց, որ այդ ժամանակ «չափազանց ինքնավստահ ու անփորձ» էր։ Միայն ութ տարի անց՝ 2025 թվականին, նա դարձավ միանգամից երկու թիմերի ավագ՝ Անգլիայի հավաքականի և «Բրիտանական ու իռլանդական առյուծներ» անունը կրող թիմի։ Այդ ժամանակ երեսունամյա մարզիկը խոստովանեց. «Աստծո ժամանակները միշտ լավագույնն են»։ Այժմ նա իր թիմերը ղեկավարում է խոնարհությամբ և Աստծո հանդեպ ակնածանքով։ «Այն ամենը, ինչ ունեմ, երկնքից տրված պարգև է», - ասում է Մարոն։

Իննսունինը տարեկան Աբրահամը նույնպես գիտեր, թե ինչ է նշանակում սպասել։ Մոտ քսանհինգ տարի առաջ Աստված նրան որդի էր խոստացել, սակայն տարիներն անցնում էին, և խոստման կատարումը չէր տեսնում։ 

Սակայն Աստված իսկապես պատրաստում էր Աբրահամի համար Իր պարգևը։ Նրան մնում էր միայն հավատալ։ Տիրոջ ուխտը՝ Նրա առանձնահատուկ և անխախտ հարաբերություններն Աբրահամի հետ, պետք է տարածվեին նաև Իսահակի և նրա սերունդների վրա։ Աստված ասաց. «Իմ ուխտը կհաստատեմ նրա հետ որպես հավիտենական ուխտ նրանից հետո նրա սերնդի համար» (հ. 19)։ Այսօր, Հիսուս Քրիստոսի միջոցով, մենք նույնպես մասնակից ենք դառնում այդ ուխտին։

Երկար սպասումը չի նշանակում, որ մենք ձախողվել ենք, և չի վկայում այն մասին, թե Աստված մոռացել է մեզ։ Նրա ժամանակը և պարգևները միշտ լավագույնն են։ Նրա ծրագիրը հաստատուն է և անփոփոխ։ Նա ցանկանում է օրհնել մեզ։ 

 

Ե՞րբ է մեզ համար դժվար վստահել Աստծո ժամանակացույցին։ Ինչպե՞ս կարող է Աբրահամի պատմությունը օգնել մեզ համբերությամբ սպասել և վստահել Աստծուն։ 

 

Աղոթք Երկնայի՛ն Հայր, ների՛ր, որ երբեմն չեմ վստահում Քեզ։ Օգնի՛ր հիշել, որ Քո ժամանակներն ու ճանապարհներն իսկապես լավագույնն են։ Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 126-128, Ա Կորնթացիներին 10. 19-33