.
2026թ., Սեպտեմբերի 7

Սաղմոսներ 32. 6-8                                                                    Երկուշաբթի   |   Սեպտեմբեր 7

 

Կուսուցանեմ քեզ և կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որով պիտի գնաս. կխրատեմ քեզ, իմ աչքը քեզ վրա կլինի։ Սաղմ․ 32․8 

 

ԱՍՏԾՈ ՍԻՐՈՂ ՀԱՅԱՑՔԸ

 

Մենք կնոջս՝ Սյուի հետ, ութ կիլոմետր քայլեցինք Մաքինո կամրջով, որը մեր բնակավայրի մոտակայքում իրար էր միացնում երկու թերակղզիները։ Հոգնածություն զգալով՝ որոշեցինք հանգստանալ այգու նստարաններից մեկին։ Մեր կողքին նստեց մի տղամարդ՝՝ մի փոքր շունչ քաշելու համար։ Շուտով նրան միացան կինը և չափահաս դուստրը։ Մենք սկսեցինք զրուցել և իմացանք, որ նրանք նույնպես հավատացյալներ են, և տարիներ առաջ, ինչպես մենք, նրանք էլ էին վերապրել իրենց դեռահաս դստեր մահը։

Մենք պատմեցինք, թե ինչպես է Աստված այս տարիների ընթացքում աջակցել մեզ, զորացրել և ամրացրել մեր հավատը։ Զարմանալի էր գիտակցել, որ այդ օրը կամրջով քայլող բազմաթիվ մարդկանց մեջ հենց նրանց հանդիպեցինք, ովքեր մեզ հասկանում էին այնպես, ինչպես ոչ ոք։ 

Երկու ընտանիք՝ նմանատիպ ճակատագրերով, հայտնվեցին մարդկանց բազմության մեջ՝ միմյանց կողքին։ Դա կարող էր տեղի ունենալ միայն Աստծո նախախնամությամբ։ Մի՞թե հենց այս մասին չէր ասում Տերը Դավթին Սաղմոս 32-ում։ Այն բանից հետո, երբ թագավորը շնորհակալություն հայտնեց Աստծուն Իր պաշտպանության և փրկության համար, նա լսեց Տիրոջ քաջալերող խոսքը․ «Կուսուցանեմ քեզ...  իմ աչքը քեզ վրա կլինի» (Սաղմ. 32․8)։ 

Աստված սիրով հոգ է տանում Իր զավակների մասին և նրանց մոտեցնում միմյանց, որովհետև նրանք իրար կարիքն ունեն։ Սա ևս մեկ անգամ հաստատում է այն խոսքը, որ «․․․ով հույսը դրել է Տիրոջ վրա, ողորմությունը կշրջապատի նրան» (հ. 10)։ 

 

Ի՞նչ է նշանակություն ունի մեզ համար Աստծո անփոփոխ սերը։  

 

Աղոթք Տե՛ր, շնորհակալ եմ, որ գործում ես իմ կյանքում և միշտ պահպանում ու պաշտպանում ես ինձ։ Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Առակաց 1-2, Ա Կորնթացիներին 16